Սահմանապահ զինծառայող Կորյուն Խանգելդյանը զորամասի ընկերների ուրախությունն է: Շուրջ չորս ամիս է ծառայության մեջ եւ այս ընթացքում ստեղծագործել է մեկ սիրային երգ եւ շատ շուտով եւս մեկ երգ պատրաստ կլինի, որը կնվիրի մայրիկին: Երիտասարդը սկսել է ստեղծագործել տասնհինգ տարեկանից: «Առաջին երգը, որ գրվել ու կատարվել է իմ կողմից, նվիրված է եղել ազատամարտիկ Աղվան Մինասյանին: Երգն իր մասին է եւ այս երգը շատ-շատ եմ սիրում»,-ընդգծեց Կորյունը` հավելելով, որ մեծամասամբ սիրային երգեր է գրում` չհերքելով, որ հայրենասիրական երգերը նույնպես իր երգացանկի մաս կկազմեն:
Հիշում է, որ սկզբնական շրջանում երգերն այնքան էլ լավ չէին ստացվում, քանի որ լավ չէր նվագում: Այսօր ծառայությանը զուգընթաց ստեղծագործելը իր կյանքին անբաժան մասն է համարում: Ծառայության ընթացքում ամենից շատ կարոտում է ընտանիքի անդամներին:
Ստեղծագործությունն իր կատարմամբ դիտեք այստեղ`
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ