«Խաչակիրներ» հասարակական կազմակերպության նախագահ Վաղարշակ Աբաջյանն օրեր առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվեց ցմահ ազատազրկման: Նա երեք օր է, ինչ հայտարարել է հացադուլ:
Վաղարշակ Աբաջյանին այցելել է նրա պաշտպանը` փաստաբան Ռուբեն Ռշտունին:
ամբաստանյալը մինչ այդ գտնվում էր արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չմտած նրան դատավճռի հրապարակումից հետո տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` ցմահների խուց:
Վաղարշակ Աբաջյանը մեղադրվել է «Մենք մերոնցով» թերթի խմբագիր Ալվարդ Աբրահամյանին, նրա ամուսնու` Յուրի Սրապյանի սպանությունների եւ խարդախության համար:
Հիշեցնենք, որ տասնվեց տարվա ազատազրկման դատապարտվեց նաեւ նրա որդին` Հակոբը:
Ռ.Մ.