Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում անօթևան ընտանիքները վառելիքի կարիք ունեն

Նոյեմբեր 09,2013 12:00

Գյումրիում գիշերային ժամերին արդեն բավականին ցուրտ է, ինչպես կասեր գյումրեցին՝ «ձյան հոտ է գալիս»: Խարխուլ ու խոնավ վագոն-տնակներում պատսպարված հարյուրավոր ընտանիքներ մոլորված մտածում են, թե ինչպես են տաքացնելու իրենց կացարանները:Նրանցից շատերը վառարանները կրկին նետելու են ձեռքերն ընկածը, ինչի պատճառով հատկապես իրիկնային ու գիշերային ժամերին տնակային ավաններում խեղդող ծխի ամպեր են մշտապես կուտակվելու: Տնակներում բնակվող ընտանիքներին անհրաժեշտ է օգնության ձեռք մեկնել և վառելափայտ տրամադրել:

«Շիրակ կենտրոնը» նախորդ ձմռանը Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին, արտերկրի բարերարների և կազմակերպությունների աջակցությամբ, տրամադրեց շուրջ 2000 պարկ վառելափայտ: Ընթացիկ ձմռանը ևս անօթևան ընտանիքներին ջերմություն պարգևելու նպատակով կազմակերպությունը նախաձեռնել է «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» ակցիա, որին արդեն միացել են.

1. Ամերիկյան «Փարոս» և «Մարկ Թոգնաջի հիշատակի» հիմնադրամները, “Marc Tognazzi Memorial Found” and “Paros Foundation”,

2. Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միությունը “Swedish Armenian society, “Shirak ” in Stockholm “,

3. Ֆրանսիայում գործող ” Le Cercle d’Ecrits Caucasiens ” հրատարակչությունը:

4. Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյան – 200 պարկ:

Այսօր «Շիրակ կենտրոնը» սկսեց Գյումրու տնակային ավաններում բնակվող, սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին վառելափայտի բաժանումը, որը կրելու է շարունակական բնույթ:

Ձմռան վառելիքի բաժանման ձեռնարկի առաջին օրվա մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

«Շիրակ» կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930