Հնդկաստանի Չեննայ քաղաքում այսօր մեկնարկում է շախմատի աշխարհի թագի համար Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կարլսեն մրցամարտը, որում նորվեգացի հավակնորդը խաղալու է սպիտակներով:
Նույն քաղաքում մի քանի օր առաջ մեկնարկել է 100 շախմատիստուհիների մասնակցությամբ կանանց միջազգային մրցաշար, որին մասնակցում են հայաստանցի Մարիա Գեւորգյանը եւ Ռուսաստանը ներկայացնող Կարինա Համբարձումովան:
Չորս տուրից հետո Մարիան 3,0 միավորով ընթանում է 11-րդ հորիզոնականում, իսկ Կարինան 3,5 միավորով չորրորդ տեղում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև