Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր պետք է որոշվի Վարդան Պետրոսյանի ճակատագիրը

Նոյեմբեր 09,2013 11:38

Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված եւ կասկածյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի գործով առկա է փորձագետների եզրակացություն: Այս մասին NEWS.am-ին է ասել  Փաստաբանների դպրոցի նախագահ, դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ երեկ առկա է եղել փորձագետների եզրակացությունը, սակայն քննիչը դրան չի ծանոթացրել իրենց, ինչը պարտավոր էր անել: Ավելին, նրանք նաեւ գրավոր միջնորդություն են ներկայացրել, որպեսզի քննիչը տրամադրի օրենքով նախատեսված փաստաթղթերը, այդ թվում՝ փորձագետների եզրակացությունը, սակայն մինչ օրս այն չի տվել:

Առկա է նաեւ փաստաբանի՝ ձերբակալման որոշման մասին ներկայացրած բողոքի պատասխանը, որը դեռեւս իրեն չի հասել: Երեկ երեկոյան, ժամը 18.30-ին, զանգահարել եւ հայտնել են, որ որոշումը առկա է, սակայն փաստաբանը արդեն հասել էր Երեւան, նորից չէր կարող վերադառնալ Եղվարդ եւ վերցնել այն: Այսօր պետք է որոշվի Վարդան Պետրոսյանի ճակատագիրը, մասնավորապես՝ նրան մեղադրա՞նք են առաջադրում եւ կալանավորում, թե՞…: Սակայն մինչ այս պահը քննիչին որեւէ ծանուցագիր չեն փոխանցել, որում կհայտնեն, որ այսինչ ժամին լինելու է նման գործողություն եւ այլն:

Նիկոլայ Բաղադասրյանը տեղեկացրեց, որ այսօր քննիչին բացարկ են ներկայացնելու եւ այն հանձնելու են համայնքի դատախազին՝ ֆիքսելով բոլոր խախտումները:

«Անիմաստ է դարձել իր հետ աշխատել, անկազմակերպ քննություն է, տպավորություն է, թե չեն կարողանում քննություն իրականացրել»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ երեկ քննիչը հեռացել էր՝ անավարտ թողնելով  հարցաքննությունը, նախադասությունը կիսատ է մնացել, ինչի ապացույցը այն է, որ չկա արձանագրություն, այն չի տվել Վարդան Պետրոսյանին, որ ստորագրի:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930