Անցած շաբաթ մենք մոտ տասի չափ պաշտոնական պատասխաններ ենք ստացել:
Ըստ էության չկա գերատեսչություն, որ չարձագանքի իրեն վերաբերող հրապարակումներին: Մի կողմից՝ դա չի կարող չուրախացնել մեզ. կնշանակի՝ մեր գրածն անհետեւանք չի անցնում, մեզ ոչ միայն կարդում են, այլեւ փորձում են արդարանալ, հերքել, պարզաբանել, ներկայացնել իրենց արածը:
Բայց այդ պաշտոնական պատասխաններին ծանոթանալուց հետո, թող անհամեստ չհնչի, մամուլի խոսնակների դպրոց բացելու, լիկբեզ անցկացնելու ցանկություն է առաջանում: Ուզում եմ խորհուրդ տալ մեր գործընկերներին (եթե, իհարկե, մամլո խոսնակներն ու լրագրողները գործընկերներ են). հարգելիներս, մի հերքեք անհերքելին, մի ստիպեք, որ մենք պատասխանենք ձեզ, նոր փաստեր ներկայացնենք, ցույց տանք ձեր անտեղյակությունը կամ հանրությանն ապակողմնորոշելու ծառայողական ջանքերը:
Երբ ձեր պատասխանի մեջ հաստատում եք մեր նշած փաստերը եւ առարկում մեր որակումների ու գնահատականների դեմ, մի օգտագործեք «ապատեղեկատվություն», «փաստերի խեղաթյուրում» եւ այլ կտրուկ արտահայտություններ, քանզի դա խոսում է այն մասին, որ դուք կամ չեք ընկալում այդ արտահայտությունների բուն իմաստը, կամ տպավորություն թողնելու համար ինքներդ եք «ապատեղեկատվություն» տարածում:
Կարդացեք նաև
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
Երևի խոսքը վերաբերվում է գյուղնախարարությա՞նը. համենայն դեպս այդ տիկինը ժանգոտած սղոցի վարչությունում պետք է աշխատեր…