Այս գիշեր Ամերիկայի Կորպուս Քրիստի քաղաքի «American Banc Center»-ում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ են մտնելու երկու հայ բռնցքամարտիկներ:
Աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ռեվանշ մրցամարտ է անցկացնելու երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ, իսկ առաջին միջին քաշային կարգում ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Վանես Մարտիրոսյանը, որը ոչ մի պարտություն չունի, WBO թափուր տիտղոսի համար մենամարտելու է նույնպես ամերիկացի եւ նույնպես պարտության դառնությունը չճաշակած Դեմետրիուս Անդրադեի հետ: Նրանք, ինչպես նաեւ երեկոյի մյուս մասնակիցները երեկ հաջող անցան կշեռքի արարողությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ