ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկեց պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Թեւան Պողոսյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հեղինակներն առաջարկում են «Ազգային ժողովի կանոնակարգի» 45-րդ հոդվածը լրացնել նոր դրույթով, որը, ըստ հեղինակների, առավել բաց եւ թափանցիկ կդարձնի օրենսդիր մարմնի աշխատանքը:
Մասնավորապես, առաջարկվում է ԱԺ կանոնակարգի համապատասխան հոդվածում ամրագրել, որ կարգազանց են համարվում նաեւ այն պատգամավորները, ովքեր գրանցվում կամ քվեարկում են բացակա պատգամավորների փոխարեն:
ԱԺ մամուլի հաղորդագրություն