Լրահոս
Օրվա լրահոսը

Azatutyun.am. Հայաստանն ու Ադրբեջանը ամենառազմականացված երկրների առաջին տասնյակում են

Նոյեմբեր 08,2013 21:41

azatutyun.am. Ռազմաքաղաքական հետազոտություններով զբաղվող Բոննի Կոնվերսիայի Միջազգային կենտրոնը  հրապարակել է Ռազմականացման 2013 թվականի ինդեքսը` աշխարհի 149 երկրների համար, որը արտահայտում է 2012 թվականի իրադրությունը: Այստեղ Հայաստանը և Ադրբեջանը հայտնվել են ամենառազմականացված երկրների առաջին տասնյակում. Հայաստանը 4-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը` 8-րդ:

Զեկույցի հեղինակները նշում են, որ այս տարվանից իրենց հասանելի է նաև Հայաստանում պահեստազորայինների թվի մասին տեղեկությունը, և, նոր տվյալները հաշվի առնելով, իրենք վերահաշվարկել են նաև նախորդ երկու տասնամյակում Հայաստանի ունեցած միավորները, ինչի հետևանքով Հայաստանի դիրքը զեկույցում զգալիորեն բարձրացել է: Անցյալ տարի, օրինակ, առանց պահեստազորայինների թիվը հաշվի առնելու, զեկույցը Հայաստանը ռազմանականացված երկրների առաջին տասնյակից դուրս էր թողել, մինչդեռ այս տարի արդեն ամբողջական տեղեկատվության հիման վրա Հայաստանը 4-րդն է:

Զեկույցում նշված է, որ ռազմական պոտենցիալի արագ աճը Կովկասում զուգորդվում է հոխորտալի դիվանագիտական հռետորաբանությամբ և Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության վերսկսման վտանգով:

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930