Լրահոս
Օրվա լրահոսը

Times of India. Եթե Արոնյանը խաղար չեմպիոնության համար, ես այլ մրցաշար կվարեի. Աշոտ Վարդապետյան

Նոյեմբեր 08,2013 21:12

Երբ մրցավար Աշոտ Վարդապետյանը վարի Վիշվանաթան Անանդի և Մագնուս Կառլսենի նոյեմբերի 9-ին Հնդկաստանում կայանալիք շախմատային հանդիպումը, նա շնորհակալ կլինի իր հայրենակից ԼևոնԱրոնյանից, որ Լոնդոնում չհաղթեց հավակնորդների մրցաշարում: Եթե հաղթած լիներ, 58-ամյա Վարդապետյանը չէր կարող վարել աշխարհի գահի համար այս մրցամարտը: Գրում է «Թայմս օֆ Ինդիա» թերթը:

«Աշխարհի չեմպիոնության խաղերը միակ շախմատային մրցաշարը չէ: Եթե Արոնյանին հաջողվեր այստեղ խաղալ, ես այլ մրցաշար կվարեի», – ասել է Վարդապետյանը թերթին:

Վարդապետյանն արդեն 35 տարի է շախմատային խաղեր է վարում: Նա մրցավար է եղել բոլոր կարևոր առաջնություններում՝ աշխարհի գավաթի, բաց առաջնություններում, շախմատի օլիմպիադաներում, ինչպես նաև վարել է Բորիս Գելֆանդի և Անանդի միջև կայացած նախորդ չեմպիոնության մրցաշարը:

«Ես պարզապես հետևում եմ շախմատի կանոններին», – ասել է Վարդապետյանը, և պատասխանելով թերթի հարցին, թե ինչպես է նախապատրաստվում խաղերին, ասել է. «Լավ քնելով»:

Խոսելով շախմատի և այլ մարզաձևերի մրցավարների տարբերությունից՝ նա նշել է, որ շախմատի մրացավարն իրավունք ունի խաղի կանոններում փոփոխություններ անելու առաջարկություններներ կայացնել: Օրինակ, Վարդապետյանին դուր չի գալիս, թե ինչպես է կարգավորվում ժամանակը. Խաղացողն առաջին 40 քայլը պետք է անի երկու ժամվա ընթացքում, հաջորդ 20-ը մեկ ժամում, մնացած քայլերը մեկուկես ժամում. «Մենք պետք է ժամանակի ստանդարտ կարգավորում ունենանք… Ես գրել եմ դրա մասին ՖԻԴԵ-ին: Յուրաքանչյուր ժամանակաշրջան ժամանակի իր կարգավորումն է սահմանում»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930