«Փլեյ Սիթիում» անցկացվեց «Ինտերնետ բոուլինգի» անհատական «Հանդիկապ» առաջնությունը, որին Հայաստանից մասնակցեցին «Արարատ» թիմի անդամներ Արսեն Աղաբաբյանն ու Հայկ Անտոնյանը եւ «Մեդիա» թիմի ներկայացուցիչ Անուշ Աղաբաբյանը:
Ընտրական մրցաշարում նախ մեր մարզիկները մրցեցին միմյանց հետ՝ միջազգային առաջնությունում երկու մասնակիցներին որոշելու համար: Արգելքը չհաղթահարեց Անուշ Աղաբաբյանը:
Սմոլենսկի հետ պայքարում մեր երկու մարզիկներն էլ հաղթեցին իրենց մրցակիցներին: Հաջորդ փուլում՝ Նիժնի Նովգորոդի հետ, Արսենը պարտություն կրեց, իսկ Հայկը առավելության հասավ Ալեքսանդր Մասկայկինի նկատմամբ, որից հետո միմյանց հետեւից պայքարից դուրս թողեց Ռուսաստանի տարբերբքաղաքների եւս երկու մրցակցի եւ 1-ին տեղի համար հանդիպեց Բորիս Ուշակովի (Մոսկվա) հետ: Նրա նկատմամբ էլ առավելության հասնելով՝ Հայկ Անտոնյանը դարձավ մրցաշարի հաղթող:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ