Այս շաբաթ տարածված լուրերի հետ կապված, որ Պաղեստինի նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթի մահվան պատճառը կարող է ճառագայթային թունավորումը լինել, «Էյ Բի Սի» լրատվականը առանձնացրել է ճառագայթման թունավորման 10 վատագույն դեպքերը՝ հիշելով նաև Հարի (Հարություն Գրիգոր) Դաղլյանի հետ կատարվածը:
Ամերիկահայ ֆիզիկոս Դաղլյանը 1945թ. Նյու Մեքսիկո նահանգի Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայում աշխատում էր Մանհեթենի հույժ գաղտնի ծրագրի վրա:
Նա փորձում էր պլուտոնիումի առանցքի շուրջ մի շարք վոլֆրամի կարբիդի աղյուսներ դնելով՝ ձեռքով կառուցել նեյտրոնային ռեֆլեկտոր: Վերջին բլոկը իր դիրքին տեղափոխելիս՝ նեյտրոնային հաշվիչները զգուշացրել էին, որ համակարգը գերկրիտիկական վիճակի կգա: Նա պատահաբար վայր գցեց աղյուսը, ինչը միջուկային ռեակցիա առաջացրեց, ու նեյտրոնային ճառագայթման մահացու չափաբաժին ստացավ:
Դաղլյանը մահացավ 25 օր անց, 24 տարեկան հասակում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ