Այսօր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը հանդիպում է ունեցել «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Կ. Կոսաչևի հետ:
Ողջյունելով հյուրերին` Կ. Կոսաչևը կարևորել է երկու երկրների մեջ հումանիտար համագործակցությունը, ընդգծելով հատկապես նախարարության հետ կրթության և գիտության բնագավառներում իրականացվող համատեղ ծրագրերը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ա. Աշոտյանը նշել է, որ երկու երկրների միջև հումանիտար համագործակցությունը գտնվում է երկու պետությունների Նախագահների ուշադրության կենտրոնում, ինչի վկայությունն է նրանց վերջին հանդիպման ընթացքում անդրադարձը կրթության և գիտության հարցերին: Հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես, Հայաստանում ռուսերենի, Ռուսաստանի հայաշատ քաղաքների հանրակրթական դպրոցներում հայերենի դասավանդման, դասագրքերի, ուսանողների փոխանակման կրթաթոշակային ծրագրերի հետ կապված հարցեր:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել նոր թափ հաղորդել հայ-ռուսական կրթական օրակարգում գտնվող բոլոր հարցերին, ինչպես նաև այդ օրակարգը համալրել նոր նախաձեռնություններով: Հանդիպումից հետո Ա. Աշոտյանը «Ռուսաստանի ձայն» ռադիոընկերությունում հյուրընկալվել է Կ. Կոսաչևի հեղինակային հաղորդմանը:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԳՆ