Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծնողների մեծ մասը չի ուզում ընդունել, որ իր երեխան հիվանդ է». հոգեբույժ

Նոյեմբեր 08,2013 18:30

«Երիտասարդների մոտ շատացել են հոգեկան շեղումները, ոչ թե հիվանդությունների թիվը կամ քանակը»,- նոյեմբերի 8-ին «Անալիտիկ» վերլուծական կենտրոնում հայտարարեց պրոֆեսոր, հոգեբույժ Սամվել Սուքիասյանը: Նրա խոսքերով այդ հոգեկան շեղումների պատճառները կարող են հանդիսանալ կրթությունը, անձի մակարդակը, նրա դաստիարակությունը, արժեքային համակարգը, սոցիալ-տնտեսական պայմանները: Սամվել Սուքիասյանի խոսքերով ավագ սերունդը կարող է, չհասկանալով երիտասարդներին, կարծել՝ նրանք գժվել են, բայց դա ուղղակի սերնդափոխություն է:

Նա իր խոսքում առանձնացրեց հոգեկան շեղումների երկու տեսակ. Շեղումներ պայմանավորված կենսաբանական պատճառներով և շեղումներ առաջացած սոցիալ-տնտեսական վիճակից.

«Երկրորդ խմբի հիվանդությունների թիվը զգալի աճել է, իսկ ինչ վերաբերվում է առաջին խմբին, դրանց թիվը ինչպես կար հարյուր տարի առաջ, այդքան էլ պահպանվել է, միայն չնչին տարբերություններ կան կախված մոտեցումներից»:

Հոգեբույժ Արմեն Սողոյանի կարծիքով Հայաստանում հոգեբժշկական հոգեբանության ոլորտը կարգավորված չէ և ցանկացած մարդ անկախ կրթությունից կարող է հայտարարել, որ ինքն հոգեբան է և հիվանդներ ընդունել.

«Եթե հոգեբուժությունը իբրև բժշկական  մասնագիտություն կանոնակարգված է, նույնը հոգեբանությունում չկա: Իհարկե, նախարարության նախաձեռնությամբ այդ ոլորտը նույնպես նախատեսվում է կանոնակարգել, այսինքն՝ եթե մարդիկ կարողանան հիվանդների հետ աշխատել, պետք է որոշակի բժշկական հոգեբանության վերապատրաստում անցկացնեն, նոր կարողանան աշխատել»:

Լրագրողի այն հարցին, թե պարտավոր զինվորական ծառայությունից խուսափելու համար շատերը ֆորմալ ձևակերպում են հոգեկան խանգարման եզրակացություն, պարոն Սողոյանը բացառեց այդ դեպքերը, նա պնդեց որ մարդ չի կարող լինել առողջ և ստանալ հոգեկան խանգարման եզրակացություն և դրանք ուղղակի խոսակցություններ են.

«Ծնողների մեծ մասը չի ուզում ընդունել, որ իր երեխան հիվանդ է, հետևաբար տարբեր տեսակի խոսակցություններ են տարածում, որ իրենց երեխան հիվանդ չէ կամ ուղղակի թուղթ է վերցրել, և չիմացող մարդիկ էլ շարունակում են կրկնել և որոշակի կարծիք ձևավորել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930