Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչը փախել է Վ.Պետրոսյանի հիվանդասենյակից

Նոյեմբեր 08,2013 17:59

«Երբ Վարդան Պետրոսյանը խնդրեց, որ իրեն տրամադրվեն օրենքով նախատեսված փաստաթղթերը, որոնք իրեն հասանելի են եւ գրավոր միջնորդություն ներկայացրեցինք, քննիչը չգիտես ինչու դադարեցրեց հարցաքննությունը, չարձանագրեց այն հարցերը, որոնք Վ.Պետրոսյանը խնդրեց արձանագրել, չտվեց նույնիսկ արձանագրությունը ստորագրելու համար, հարցաքննությունը թողեց կիսատ, դուրս եկավ սենյակից, գնաց»,- «Փաստիոնֆո»-ին հայտնեց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ միջադեպից հետո ինքը զանգահարել է քննչական վարչության պետին` խնդրելով հանձնարարել քննիչին վերադառնալ և ավարտել հարցաքննությունը, բայց քննիչն այդպես էլ հետ չի եկել:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է ասել քննիչին Վարդան Պետրոսյանը, որ փախուստի պատճառ է դարձել, Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց հետևյալը. «Վարդան Պետրոսյանը ուզում էր իր կարծիքը հայտնել որոշ հարցերի վերաբերյալ, ցուցմունք չի կարող տալ այս պահին` առողջական վիճակից ելնելով, բայց որոշ ասելիք ունի, իսկ քննիչը չթողեց ո’չ խոսի, ո’չ էլ արձանագրությունը ստորագրի, դուրս եկավ, գնաց, խուճապի՞ էր մատնվել, թե՞ ինչ, չհասկացանք»:

Փաստաբանի խոսքով` Վ.Պետորսյանը մինչ օրս պատշաճ կերպով չի ծանուցվել, թե ինչում է կասկածվում: «Օրենքով սահմանված է, որ կասկածյալը կարող է իմանալ, թե ինչում է ինքը կասկածվում»,- ասաց Ն.Բաղդասարյանը` հավելելով. «օրենքով նախատեսված է, որ փորձաքննություններ նշանակելու մասին որոշումների պատճենները, այդ թվում նաև` անվճար, կասկածյալը կարող է ստանալ, բայց փաստաթղթերն իր մոտ էին, չտվեց»:

Փաստաբանը նաև նշեց, որ Վ.Պետրոսյանին ձերբակալելուց ի վեր արդեն անցել է ավելի քան 24 ժամ, սակայն քննիչն առաջին անգամ է ներկայացել, բայց ոչ մի փաստաթուղթ այդպես էլ իրենց չի ներկայացրել, այլ փոխարենը թողել գնացել է հիվանդասենյակից:

«Արտառոց ոչինչ չկար, սովորական հարցաքննություն էր»,- կատարվածի վերաբերյալ իր տարակուսանքն է հայտնում Ն.Բաղդասարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ձայն says:

    Ամոթ է ամոթ Վարդանի նման հանճարին այդպիսի անկանխատեսելի դեպքից հետո էլ պետք է առնվազն մարդավարի վերաբերվել՝ նա Լիսկա չի, նա մեր ազգի մեծերից է:

    Ցավում եմ որ երեխաները զոհվել են, բայց նկատի ունեցեք որ Վարդան Պետրոսյանի փոխարեն ամեն ոք էլ, ճակատագրի բերմամբ, կարող էր հայտնվել նույն վիճակում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930