Սույն թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ սահմանադրական դատարանում տեղի է ունեցել ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խորհրդակցությունը, որի շրջանակներում հանձնաժողովի անդամներն իրենց դիտողությունները և նկատառումներն են հայտնել նախորդ նիստերի քննարկումների արդյունքներն ամրագրող գրավոր տեքստի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահը կամփոփի ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները, և դրանք կներկայացվեն Հանձնաժողովին: Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ-ի նոյեմբերի 15-ին:
ՀՀ արդարադատությա նախարարություն