Վրաստանի սահմանից հետ ուղարկված մոտ 500 տոննա կարտոֆիլը Հայաստանում արդեն սպառվել է. վստահեցնում Է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը. «Այս տարի մի գրամ կարտոֆիլ չենք կորցնելու, մեզ կբավարարի, մի փոքր էլ կարտահանեք»։
Պարոն Բերբերյանը հիշեցնում է, որ տարածաշրջանում ամենալավ կարտոֆիլագործները Հայաստանում են: Նա նորմալ է համարում, որ մեր երկրում մեկ կգ կարտոֆիլի գինը 120 դրամ է; ։
Պարոն Բերբերյանը շտապեց փարատել բոլոր այն գյուղացիների մտահոգությունները, թե նրանք չեն կարող բերքը վաճառել՝ հիշեցնելով, որ դեռ 10 օր առաջ են մարդիկ բերքահավաքը վերջացրել, իսկ գարնանն էլ կանխատեսեց կարտոֆիլի գների շեշտակի աճ։
«Սա միակ դեպքն է, որ մոնոպոլ ոչ մի բան չկա, հայ գյուղացին է գումար աշխատում»,- ասում է Հր. Բերբերյանը։
«Հայաստանի ագրարա-գյուղացիական միավորման» նախագահի տվյալներով՝ վերջին 15 տարում գյուղացիները 15 մլն եվրո են ներդրել կարտոֆիլի մշակման համար։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ