Լրահոս
Օրվա լրահոսը

Նախախորհրդարանը քաղաքական փոփոխության խնդիր է դնում

Նոյեմբեր 08,2013 17:12

Երկուշաբթի օրը Նախախորհրդարանը հանրային քննարկումների սեղանին կդնի նոր Հայաստանի ձեւավորման եւ զարգացման համար իրենց մշակած ռազմավարական հայեցակարգի սոցիալ տնտեսական ոլորտին վերաբերող առաջարկները:

«Ազգային հարստության ստեղծման հնարավորությունների ավելացում եւ ստեղծված հարստության արդար ձեւաբաշխում, ստեղծագործելու հնարավորությունների ստեղծում, բարձր տեխնոլոգիաների խթանում, երկրի տնտեսական աճը հիմնել բարձր տեխնոլոգիաների վրա»,- սոցիալտնտեսական ոլորտի առաջնահերթ փոփոխություններն, ըստ իրենց հայեցակարգի, այսօր «Նոյան տապան» ակումբում թվարկեց Նախախորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Նրա խոսքով. «Սա ապագա պետության սոցիալ-տնտեսական քաղաքականության եւ կյանքի տեսլականն է, թե ինչպես իրականացնել, արդեն քաղաքական խնդիր է: Նախ պետք է այսօրվա ռեժիմի փոփոխությունը տեղի ունենա, եթե տեղի չունեցավ, այսօրվա պայմաններում կիրառելի հայեցակարգ չէ: Քաղաքական փոփոխության խնդիր է դրվում, իշխանափոխություն, համակարգափոխություն: Նոր համակարգում է, որ այս պատրաստված ծրագրերը պետք է իրականություն դառնան»:

Նա նաեւ ասաց, որ հայեցակարգում ընդգրկված մյուս ոլորտներին վերաբերող իրենց առաջարկները հանրային քննարկման կդրվեն հաջորդ ամիսներին, իսկ առայժմ դրանց մասին նա չի խոսի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930