Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Շանթի արածը երկիրը սիրող մարդու ճիչ էր». հոգեբան

Նոյեմբեր 08,2013 16:57

Aravot.am-ի հետ զրույցում «Հայաստանի Ցեղապաշտական» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գլխավորած հեղափոխության մասին նման կարծիք հնչեցրեց հոգեբանական գիտությունների թեկնածու Աշոտ Հակոբյանը: Ըստ նրա, հասարակությունը կուսակցությունների կողմից տարիներ շարունակ լսել է նույն տափակաբանությունն ու մերկապարանոց հայտարարությունները, իսկ Շանթ Հարությունյանը ցույց տվեց պայքարի իր մոդելը, ձևը: Ըստ հոգեբանի, այլ հարց է, որ նա մենակ էր ու թույլ:

«Եթե հոգեբանական տեսանկյունից գնահատենք Շանթի արածը, ապա սա ընդվզում է , երկիր սիրող մարդու ճիչ է, ով ասում է` եղբայր, ես այլևս չեմ կարող այսպես ապրել…Եվ զարմանում եմ, որ Շանթի գործողությունները գնահատում են որպես օրինազանցի, դուք եք հա՞ օրինապաշտը. վերցնենք միայն Սահմանադրությունը`երկրի գլխավոր օրենքը, որտեղ հիմնավոր հոդվածներ կան, ըստ որի պետությունը հարգելու ու պաշտպանելու է քաղաքացու արժանապատվությունը: Իշխանությունը ինքն է խախտում այդ հոդվածը, ես զգո՞ւմ եմ , որ իմ արժանապատվությունը հարգված է այս երկրում…Եթե դուք խախտում եք սահմանադրական նորմը, եթե դուք յուրացրել եք ժողովրդին պատկանող իշխանությունը. 25 տարի շարունակ չի գործում ընտրության գործիքը, փչացրել եք դա, ժողովրդին զրկել եք ընտրելու իրավունքից, ի՞նչ օրինապաշտ լինելուց եք խոսում:

Իսկ Շանթը դուրս եկավ ասելու`հերիք է օրենքը խախտեք, դուք դարձել եք քրեաօլիգարխիկ համակարգի պարագլուխներ: Զարմացած եմ` ինչո՞ւ այդքան սև ջիփեր, ուժի այդպիսի ցուցադրություն, էդ ի՞նչ էին անում էդ մի քանի ակտիվիստները, որ այդպես պաշտպանվում էիք: ՀՅԴ-ն տարիներ շարունակ հեղափոխությունից է խոսում, հարցնող լինի` հլը մի ցույց տուր տեսնենք ի՞նչ է հեղափոխությունը, բառերով մի ասա: Շանթի արարքը կգնահատեմ որպես ներքին զայրույթ, այլևս չհանդուրժող մարդու գիտակցված քայլ: Ես նրան հարգում եմ, նրա նմանների կարիքը շատ ունի հայրենիքը: Վերջին 25 տարում ցույց տվեք ինձ մի հոգու, ով իր ասածի տերը լինի, բացառիկ դեպք է, երբ գործիչը իր առջև դրված խնդիրը լուծում է:

Մենք արդեն մեզ խորտակել ենք. մարդիկ ոչ թե սոցիալական կամ տնտեսական վիճակից են իրենց վատ զգում, այլ հոգևոր անարդարությունից. մարդը Հայաստանում իրեն մերժված, լքված, ծեծված է զգում, չկա դատարան, չկա մարդու իրավունքները պաշտպանող կառույց, երկրում համատարած անարդարություն է: Փառք Շանթին, որ ինքը իր ու որդու կյանքով փորձեց սթափեցնել, ինչ-որ իմպուլս տալ, ասաց` բավ է, հերիք է…Ինչքան էլ ուզում են բարբաջեն նրա հասցեին, նա գիտակցաբար, անշեղորեն գնաց դեպի իր նպատակը:

Եվ ես ապշած եմ ոստիկանապետի հայտարարությունից, ով ասում է, թե այսուհետ ոստիկանությունը ավելի խանդոտ կլինի օրինազանցությունը կանխելու առումով: Դուք ազգին ուղղված սահմռկեցուցիչ հանցագործությունները չեք տեսնում , եթե դուք կանխեիք այդ հանցագործությունները, Շանթը հաստատ չէր փորձի հեղափոխություն անել:Դուք բարի եղեք ծանր հանցագործության դեմ պայքարել, գնդապետին փողոցում գնդակահարում են, դուք չեք տեսնում, և այս առումով իրոք հրաշք եք դուք: Ղարաբաղյան պատերազմի տարիներին, այդ թոհուբոհի ժամանակ նույնիսկ այս թվով հանցագործություններ չկային, որովհետև մարդիկ ազգային գաղափարներով էին տարված: Եվ ի՞նչ անենք հիմա, պայքարի նման ձև ընտրելու համար դնենք ու Շանթին դատապարտե՞նք…ես ուղղակի ցավ եմ ապրում այդ մտքից», -ասաց մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Տխուր ու անհեթեթ է հոգեբանի մտքի փայլատակումները:

  2. Samvel Jeshmaridian, PhD says:

    Long live Shant Harutyunyan and all Shant-like people. Death to all ghachaghs in Armenia, Azerbaijan, Europe casinos, and Turkey.

  3. Գարեգին says:

    Հոգեբանը սիրում է դրանից ուտել…

  4. Maxim says:

    Հոգեբանի ասածը՝ 5-10 հազար դրամով վաճառվողների կամ վաճառողների համար չէ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930