Եռաբլուրին հարակից անտառագոտիներից մայրաքաղաքում մեկնարկել է 2013 թվականի աշնանային ծառատունկը: Գործընթացն առավել հասցեական իրականացնելու նպատակով ծառատունկին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կանաչապատման ու կոմունալ բաժինների , համատիությունների ու հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, վարչական շրջանի բնակիչներ: Ակտիվ ներգրավվածությունը ծառատունկին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից` ոլորտի պատասխանատուների առջև դրված խնդիրն էր: Նկատի ունենալով Եռաբլուրի նշանակությունը յուրաքանչյուր հայի համար, այստեղ տնկվել են մշտադալար թուաներ, որոնք տարվա բոլոր եղանակներին կապահովեն տարածքի գեղեցիկ տեսքը: Ծառատունկ կանցկացվի նաև նորաբաց կամ օրերս վերաբացված այգիներում: Հատուկ ուշադրություն կդարձվի բակային տարածքների ծառապատմանը: Գործընթացի առաջին օրը, դարձյալ բնակիչների մասնակցությամբ, նոր ծառերով են համալրվել Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15/1, 15/2 շենքերի բակը, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի Զաքյան փողոցում բացակա ծառերի փոխարեն նորերն են տնկվել: Հիմնականում կտնկվեն գնդաձև ակացիաներ, հացենիներ և սոսիներ, որոնք, մասնագետների գնահատմամբ, համապատասխանում են մեր պայմաններին և լավ կպչողականություն են ապահովում: Ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում: Աշնանային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում նախատեսվում է տնկել շուրջ 15 հազար ծառ, ևս 5000 թփեր:Մինչ այդ, օրերս կհայտարարվի միասնական ծառատունկի օր: Համապատասխանաբար 30000 ծառ և 10000 թուփ էլ տնկվել էր գարնանային ծառատունկին: Ծառատունկը մարաքաղաքում կտևի մինչև նոյեմբերի 20-ը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վաչություն