Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր «Պեպո» կնկարվի

Նոյեմբեր 08,2013 16:25

Ռեժիսոր Վահան Խաչատրյանը  «Getrik Production»-ի հետ պատրաստվում է «Պեպո» նկարել՝ նոր մեկնաբանությամբ: Aravot.am-ի հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ առայժմ ստեղծագործական, սցենարական եւ գործնական բանակցությունների մեջ են: «Ամենակարեւոր խնդիրը, որ «Պեպոյի» մեջ կա, այսօր էլ կա՝ ցավոք, մենք համակերպվել ենք ամեն ինչին…Այսօր Պեպոն չկա,  մեր մեջ սպանել ենք: Երբ փոքր էի, իմ հերոսը Աթոսն էր, իմ տղային այսօր չեմ կարողանում մատուցել հերոս, որովհետեւ իրականության մեջ չկա հերոս: Հերոս ասելով նկատի ունեմ մարդու, ումից կարելի է սովորել: Ինձ համար կարեւորը մարդ կերպարի բացահայտումն է»,-նշեց մեր զրուցակիցը:

Նա  նաեւ հավելեց, որ վաղուց կինոթատրոններ չի այցելում. «Դուրս եմ գալիս ու չեմ հիշում, թե ինչ եմ նայել: Ամենավատը այն է, որ էդ կերպարի հետ չեմ կարողանում ապրել: Բոլորս այսօր մեր շուրջը չենք նայում,  զիմզիմովյան մենախոսության մեջ ենք»:

Մեր հաջորդ հարցին՝ չի՞ կարծում, որ  հավակնոտ նախագիծ է  եւ  վտանգավոր չէ՞ «Պեպոյին»  «ձեռք տալը», երիտասարդ ռեժիսորը պատասխանեց. «Վտանգավորը՝ վտանգավոր  է, բայց եթե ուզում են, թող քննադատեն: Ես քննադատությանը  կողմ եմ, եթե, իհարկե, խոսքը առողջ քննադատությանն է վերաբերվում, թե չէ՝ այսօր մեծ մասը քննադատում է միայն քննադատելու համար, մոռանալով, որ «խուդսովետ» կոչվածը վաղուց չկա: Եվ հետո, եթե ֆիլմս նկարեմ, մեկը գա քննադատի, դրանից  ֆիլմը փոխվելո՞ւ է: Ի դեպ, քննադատողների 80 տոկոսը նրանք են, որոնք չեն էլ տեսնում ֆիլմը, չեն էլ մտնում կինոթատրոն,  ուղղակի քննադատելու են, որովհետեւ իրենցից  մեկին  կամ իրենց երեխային չեմ զբաղեցրել ֆիլմում»: Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոհար Արշակյան says:

    Ողջունելի է…կարծում եմ շատ հետաքրքիր կլինի… մանավանդ, որ «Պեպոն» վաղուց հանել են միջնակարգ դպրոցի քննական ծրագրերից, ինչպես նաև Պ.Պռոշյանի «Հացի խնդիրը»…Երևի իշխողները Զիմզիմովի ու Միկիտան Սաքոյի կերպարներում յուր անձն են տեսել…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930