Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեւորափոխադրողները սպառնում են չաշխատել (տեսանյութեր)

Նոյեմբեր 08,2013 15:57

Մայրաքաղաքի ուղեւորափոխադրողները սպառնում են, որ  եթե քաղաքապետարանը ուղեվարձը չթանկացնի, «անակնկալներ» կմատուցվեն:  Այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում ուղեւորափոխադրողները վստահեցրին, որ իրենք առանց շահույթի են աշխատում, չեն կարողանում անվադողերը փոխել ձմեռայինի, ԱՊՊԱ վճարումներ կատարել, մեքենաները վերանորոգել եւ այլն, ուստի եթե որոշում չկայացվի, որ ուղեվարձը թանկացվելու է, մի քանի տարբերակ ունեն: Առաջինը՝ հնարավոր է չաշխատեն, գիծ դուրս չգան:

Ընդ որում, ուղեւորափոխադրողները պնդեցին, որ ուղեվարձը պետք է լինի 200 դրամ, որպեսզի կարողանան իրենց ընկերությունների առջեւ առկա բոլոր խնդիրները լուծել:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վահան says:

    Այո, քանի դեռ ուղեւորափոխադրումները մասնավորի ձեռքում են, ինչ ուզեն, կանեն: Պիտի հասկանանք, որ առանց սնիկերսի ազգը կարող է ապրել, իսկ առանց տրանսպորտի` ոչ: Հետեւաբար, սնիկերսի գինը կարող է եւ 1000 դրամ լինել, չես ուզում, մի առ: Բայց տրանսպորտի գինը չի կարող լինել այնպես, որ ասեն, չես ուզում, մի՛ նստի: Ասել եմ ու կրկնում եմ: Տրանսպորտը պետք է լինի ձրի: Եթե անկեղծորեն,ԱՆԿԵՂԾՈՐԵՆ ուզում եք իմանալ, թե ինչպե՞ս, հարցրե՛ք, կասեմ:

  2. Տիգրան Դավուդյան says:

    Եթե կառավարությունն ու քաղաքապետարանն անկեղծ են, թող ուղևորափոխադրումը վերցրեն նախարար-պատգամավոր օլիգարխների ձեռքից, թափանցիկ մրցույթ հայտարարեն, ցանկացող տնտեսվարող սուբյեկտի աշխատելու հնարավորություն տան, հետո կարելի է արդյունքի մասին խոսել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930