Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշտոցի պողոտայում ձերբակալվածի պաշտպան. «Սիրալիր վերաբերմունք ակնկալել հնարավոր էլ չէր»

Նոյեմբեր 08,2013 15:55

 Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով 20 ձերբակալվածներից, 10-ից մեկը, ում նկատմամբ երեկ մեղադրանք է առաջադրվել, ակտիվիստ Ավետիս Ավետիսյանն էր:

Ավետիսի փաստաբան Անդրանիկ Աբաջյանը Aravot.am-ին ասաց, որ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ բերման ենթարկելու ճանապարհին բռնություններ կիրառե՞լ են իր պաշտպանյալի նկատմամբ: «Հիմնավորում չունեմ, առաջինը այդ հարցն եմ տվել: Նա ասաց՝ ոչ, նման բան չի եղել: Վերաբերմունքը հայկական ոճով է եղել, սիրալիր վերաբերմունք ակնկալել հնարավոր էլ չէր»:

Ավետիսը ավելի վաղ հայտարարել էր, որ հացադուլ է հայտարարելու, փաստաբանը, սակայն, այդ մասին տեղեկություն չունի. «Չեմ կարող ասել: Իր որոշելիքն է, ես իրեն ասել եմ, որ օրենքի սահմաններում, եթե ասելիք ունես, որ կարող ենք այդ հարցով պահանջատեր լինենք, ասա: Բայց իրեն խորհուրդ տամ կամ արգելեմ, դա բացառվում է»:

Պարոն Աբաջյանը դեռ չի շտապում ասել, թե ինչքանով է արժանահավատ առաջադրված մեղադրանքը. «Որպես փաստաբան, պետք է, բնականաբար, ասեմ, որ անմեղ է: Իսկ որպես Հայաստանի քաղաքացի, ոչ մի բան չեմ կարող ասել: Քննությունը ցույց կտա՝ ինքը անմե՞ղ է, թե՝ ոչ: Ներկա պահին մենք նաեւ հրաժարվել ենք նման հայտարարություններ անելուց: Ներկա պահին ձեռնպահ եմ մնում պատասխան տալուց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930