Լրահոս
Օրվա լրահոսը

Վեճ ԱԺ-ում. «Իմ անունը անձնագրով Լյովիկ չէ» (Տեսանյութ)

Նոյեմբեր 08,2013 15:22

ԱԺ-ում Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՀԱԿ ներկայացրած քննարկումներն ընթացքում ստացան սուր բնույթ: Նշենք, որ ՀԱԿ-ն առաջարկում է «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարել եւ մեղմացնել լրատվամիջոցների համար սահմանված ֆինանսական պատժաչափը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ ՀՀ օրենսդրությունը չափազանց մեծ պաշտպանվածություն է ստեղծում հրապարակային ֆիգուրների համար. «Մենք առաջարկում ենք դա հանել ու ավելի թափանցիկ լինել նրանց, որ պատրաստ լինեն նաեւ վիրավորանքներին ու զրպարտությանը պատասխանելու: Լրատվամիջոցները սկսել են իրենց ավելի կաշկանդված զգալ ու ինքնացենզուրայի արատավոր երեւույթն է նրանց մոտ առաջ եկել: Մինչդեռ իշխանական լրատվամիջոցները կարողանում են վիրավորել թե ընդդիմությանը, թե հասարակական տարբեր գործիչների: Նրանք՝ իբր անկախ ստատուսով իշխանական ֆինանսավորմամբ կարողանում են ազատվել պատասխանատվությունից: Իսկ այն լրատվամիջոցները, որոնք մի կերպ են կարողանում իրենց ծախսերը հոգալ սնանկանում են»: 

Երբ ելույթ ունենալու հերթն հասավ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանին, նա, դիմելով ՀԱԿ խմբակցության ղեկավարին, ասաց. «Լյովիկ Զուրաբյանը»: «Ինչո՞ւ ես քեզ նման կերպ պահում Հովհաննես. մենք երբեւէ ձեզ չենք վիրավորել,- ասաց պարոն Զուրաբյանը,-Իմ անունը անձնագրով Լեւոն է, իմ ծնողներն ինձ այդ անունն են տվել, եթե որեւէ մեկն անձնագրով այլ անուն ունի (նկատի ունի Սերժ Սարգսյանին-խմբ.), ու այն հրապարակելուց վիրավորվում է, դա այլ խնդիր է»:
«Ես խնդրում եմ ձեր անձնագրի պատճենը ինձ տվեք, այն ժամանակ ես կիմանամ ինչպես ձեզ ինչպես դիմեմ»,- արձագանքեց Հովհաննես Սահակյանը՝ փորձելով պաշտպանել Սերժ Սարգսյանի պատիվը:
Լեւոն Զուրաբյանն անմիջապես պատասխանեց՝ ասելով. «Ես ցույց եմ տալիս իմ նույնականացման քարտը մեր գործընկերոջը, եթե մինչեւ հիմա չի ճշտել իմ անունը. բոլոր փաստաթղթերում Լեւոն է իմ անունը: Օրինակ՝ դուք կնեղանաք, չէ, եթե ձեզ ասեն Հովիկ, քանի որ ձեզ տվել են Հովհաննես անունը, Հովիկ Աբրահամյանին էլ՝ Հովիկ անունը: Իսկ Սերժ Սարգսյանի դեպքում անգամ կան Կոմսոմոլի փաստաթղթեր, որտեղ նրա անունը նշված է Սերժիկ»:

«Պետք չէ բառախաղ անել: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ըստ պաշտոնական փաստաթղթերի նրա անունը Սերժ Սարգսյան է: Ձեռնպահ մնացեք աղավաղումներից»,-ասաց ՀՀԿ-ականը՛
«Սա խորհրդարան է, ուզում ես ընկերականով քեզ ասեմ, Հովհաննես, պետք չէ նման ձեւով խոսել, այդպես գեղեցիկ չէ, տակտով չէ, մենք երբեւէ չենք վիրավորել»,- հայտարարեց Արամ Մանուկյանը:
Քննարկման ավարտին նա առաջարկեց նախագծի քվեարկությունը հետաձգել մինչեւ մեկ տարի ժամկետով:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930