Զրպարտության եւ վիրավորանքի համար լրատվամիջոցին պետք է պատժել ոչ թե նվազագույն աշխատավարձի հազարապարտիկ, այլ ավելի մեղմ պատժաչափերով: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ «Քաղաքացիական օրենսգրքում» համապատասխան փոփոխություններ կատարելու նախագծի քննարկմանը:
Պարոն Մանուկյանն առաջարկում է ողջամիտ ֆինանսական հատուցման չափ, քանի որ այդ հսկայական տուգանքները երբեմն ստիպում են լրատվամիջոցին փակվել, սնանկանալ. «Ուշադրություն դարձրեք՝ մենք հոդվածի սկզբունքը չենք փոխում, այլ ֆինանսական պատժաչափի քաղաքականությունը: Այն, որ մարդու պատիվը վիրավորելու կամ զրպարտելու համար լրատվամիջոցը պետք է պատիժ կրի, մենք դրա դեմ ոչինչ չունենք»:
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Դավիթ Հարությունյանի կարծիքով էլ, օրինակ, պատգամավորից ներողություն խնդրելը պետք է այս դեպքում համարել հիմք. «Հակառակ դեպքում, եթե անձը չի ցանկանում ներողություն խնդրել, ապա միայն այդ դեպքում պետք է սկսել դատական գործընթաց, թեեւ ներողությունը խնդրելը կարող է հիմք հանդիսանալ վարույթը կարճելու: Գիշերները ձեր բարձին կարող եք պատմել ինչ ուզում եք, բայց ոչ հրապարակայնացնել: Օրինակ՝ դուք կարծիք ունեք, որ մեկի գլուխը պետք է ջարդել, բայց, իհարկե, չեք ջարդում, քանի որ միգուցե ձեզ կհամոզեն, որ իրեն դեռ պետք է բուժել կամ ինչ-որ բանով օգնել»:
Ըստ Դավիթ Հարությունյանի՝ պատիժը պետք է լինի ցավոտ ու շոշափելի: Ըստ նրա՝ դա իրավագիտության մեջ առկա հասկացողություն է. «Նման պատիժը պետք է ունենա կանխարգելիչ նշանակություն, սակայն չոչնչացնի լրատվամիջոցին: Նշենք, որ կա մարդ էլ, որ թեթեւ խոսքից կարող է խորը վիրավորել»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև