Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Պուտինը Երեւան ժամանելու համար ընտրել խորհրդանշական՝ դեկտեմբերի 2-ը

Նոյեմբեր 08,2013 14:18

Մաքսային Միությանն անդամակցելու համար Հայաստանը թանկ գին է վճարում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին կժամանի Երեւան՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով. օրերս այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Ռուսաստանի հայերի միության  նախագահ Արա Աբրահամյանը: Նա տեղեկացրել էր նաեւ, որ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների վարչակազմերի նախաձեռնությամբ այդ օրերին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկազմակերպվի բիզնես-համաժողով, որին կմասնակցեն ՀՀ եւ ՌԴ նախագահները, ինչպես նաեւ մի շարք ռուսական ու հայկական ձեռնարկությունների ներկայացուցիչներ, փորձագետներ ու գործարարներ, մեծ աշխատանք է տարվել, մի շարք համաձայնագրեր են ստորագրվելու:

Վերջապես Պուտինի՝ այդքան սպասված եւ բազմիցս հետաձգված այցը տեղի կունենա: Եվ եթե Պուտինն իսկապես դեկտեմբերի 2-ին է ժամանելու Հայաստան,  ապա այդ օրը խիստ խորհրդանշական է: 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի անկախ հանրապետության պետական վերջին գործողության արդյունքում ՀՀ-ի եւ Խորհրդային Ռուսաստանի միջեւ կնքվեց համաձայնագիր, համաձայն որի՝ ՀՀ կառավարությունը, փաստորեն, հրաժարվում էր իշխանությունից:

Ինչպես երեւում է, ՀՀ իշխանություններն ըստ արժանվույն են նախապատրաստվում Պուտինի այցին: Նոյեմբերի 6-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտնեց, որ ստորագրել են Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ փոխգործակցության խորացման հուշագիր՝ այդպիսով կատարելով Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների որոշումները: Այդ հուշագիրը ապահովում է Հայաստանի բոլոր համակարգերի ներգրավվածությունը Մաքսային միության գործընթացներին՝ սկսած ամենաբարձրից՝ Եվրասիական տնտեսական խորհրդից, եւ վերջացրած Եվրասիական տնտեսական հանձնաժողովով: Ըստ Խրիստենկոյի՝ այդ օրը բեղմնավոր աշխատանք էին տարել Մաքսային միությանն ու միասնական տնտեսական գոտուն միանալու Հայաստանի ճանապարհային քարտեզի ստեղծման աշխատանքների ուղղությամբ:

ՄՄ-ի համատեքստում ԼՂ խնդրին վերաբերող հարցին ի պատասխան՝ Խրիստենկոն ասել էր, որ այդ հարցում կան հատուկ ձեւաչափեր, հատուկ մասնագետներ, ովքեր լուծման ուղիներ են փնտրում. «Իմ տեսանկյունից ներկա վիճակը խոչընդոտ չի հանդիսանում Հայաստանի ծրագրերի իրականացման համար: Եվ այդ ծրագրերի իրականացումը ոչ մի դեպքում չի բարդացնի, այլ ընդհակառակը՝ կբարելավի Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը»: Թե ինչ «հատուկ ձեւաչափերի» մասին է խոսքը, որոնք «լուծման ուղիներ» են փնտրում՝ նա չէր մասնավորեցրել:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետին, ապա նա նկատել էր, թե ՀՀ-ի առջեւ դրված հիմնական խնդիրն է գնահատել այն աշխատանքների ծավալը, որը պետք է իրականացնել ՄՄ եւ միասնական տնտեսական գոտու լիիրավ անդամ դառնալու համար: Վարչապետը, սակայն, խոստովանել էր, որ Կրեմլի նախաձեռնած միությանը չմիանալը կարող էր խոչընդոտել ռուս-հայկական ռազմավարական հարաբերություններին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում: Մաքսային միությունը «նոր հնարավորությունների պատուհան է» Հայաստանի տնտեսության համար՝ պնդել էր վարչապետը ուկրաինական «Սեգոդնյա» պարբերականին տված հարցազրույցում։ «Երկարատեւ բանակցություններն ու ուսումնասիրությունները, կարծում եմ, հաջող ավարտ ունեցան,- ասել է Տ. Սարգսյանն ու հավելել:- Ռուսաստանը մեր հիմնական առեւտրային գործընկերն է ու ներդրողը, ակնհայտ է, որ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներից մեկուսանալը կհանգեցնի մրցունակության կորստի»։ Ուշագրավն այն է, սակայն, որ միաժամանակ վարչապետը փաստել էր, որ ակնկալվող օգուտներից բացի՝ կան նաեւ հստակ վտանգներ. «Մաքսային միության դրույքաչափերը ավելի քան երկու անգամ բարձր են, քան մեր մաքսատուրքերը՝ երրորդ երկրների հետ։ Մենք կբախվենք որոշակի բարդությունների, սակայն ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք, որ Հայաստանը շահում է Մաքսային միությանը անդամակցությունից եւ միասնական տնտեսական տարածքից»:

Թե ինչ կշահի Հայաստանը ՄՄ-ի անդամակցությունից՝ իհարկե, ապագայի հարց է: Սակայն ուշագրավն այն է, որ այս օրերին հստակ պատասխաններ չեն տրվում մի շարք հարցերի: ՄՄ-ն ենթադրում է միասնական մաքսային դրույքաչափեր եւ ընթացակարգեր երրորդ երկրների նկատմամբ, եւ եթե ՀՀ-ն անդամակցում է ՄՄ-ին, ուրեմն զրկվելու է այդ միությունից դուրս այլ երկրների հետ առեւտրի պայմանները ինքնուրույն կարգավորելու հնարավորությունից: Առհասարակ՝ սա որքանո՞վ է բխում ՀՀ Սահմանադրությունից:

ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում, որ ինչ-որ վերպետական կառույց կարող է նորմեր սահմանել մեր երկրի համար, օրինակ՝ մաքսային հարցերով, եւ ՀՀ-ն պարտավոր է ենթարկվել այդ վերպետական մարմնի որոշումներին: Վերջապես՝ ՄՄ շրջանակներում վերպետական մարմնի որոշումները կարող են հակասել մեր երկրի Սահմանադրությանը, ինչպե՞ս են կարգավորվելու այդ խնդիրները: Եվ ամենակարեւորը՝ այս ամենի հիմքում դրվում է պետությունների ինքնիշխանության հարցը։

Հաջորդը՝ եթե Հայաստանը երրորդ երկրների նկատմամբ միասնական մաքսային դրույքաչափեր է սահմանելու, ապա ի՞նչ է սպասվում Ղարաբաղի դեպքում. Հայաստանը բարձրացնելո՞ւ ԼՂ-ից ներմուծվող ապրանքների մաքսային դրույքաչափերը, թե՞ ԼՂ-ն ընդգրկվելու է Մաքսային միության մեջ: Կամ՝ վրացական ապրանքների հարցը. Վրաստանը մտադրություն չունի անդամակցել ՄՄ-ին, հետեւաբար կբարձրացվեն նաեւ այնտեղից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, Վրաստանն էլ, հավանաբար, կդիմի իր քայլերին, օրինակ՝ կբարձրացնի Հայաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը:

Մի խոսքով՝ անպատասխան հարցերի մի ամբողջ շարան…

Մաքսային միությանն անդամակցելու համար, ստացվում է, Հայաստանը բավական թանկ գին է վճարում: Հանուն ինչի՞… Սա է հարցը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պուտինը Հայաստան ժամանելու համար այդքան խորհրդանշական օր է ընտրել՝ դեկտեմբերի 2-ը, թերեւս գինն էլ բավական պերճախոս է…

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. կայծակ փալանճեան says:

    Իսկ դուք-ով վերոնշեալ յոդւածն է գրել-փորձում եք ԱԶԱՏՈՒԹԵԱՆ/ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ հասած Հայաստանին,նսեմացնել….միթէ մոռացել եք Փետրւար 18-ը եւ ինփու եք այդքան ցածր գնահագում միւս Գեր-պետութիւնը որ արդեն իսկ ունի որոշ ծանր կշիռ Տարածաշրջանում:ՄՆեր!!
    Արդեօք Հայի,մանաւանդ եօթանասուն տարի հպատակեցւած ի Խասիաթ-ոճը դեռ չը թոթափած Երեւանա-հայ որոշներ,-ՈՉ ՊԱՐՈՅՐՆԵՐ իդ նմաններ: Զգաստացեք, Պուտին-չարխադին( թուրքիյ հետ չաշկա -լոչկա անող Կոզպատինը….դեռ շատ կայ կրկին Կովկասի, ԼՄԱՆ ՏԱՐԱԾՔԻն իշխելը: Վկայ իւրեանց երկուսից վերջնական քաշւելը………..Ազրպէճան
    Վրաստան: Թուրքերից վախնալու շատ կարիքը չունենք-կան դաշնագիրներ,Յունաստանի,Իրանի հետ եւ ՄՆերի /Նատօի որոշ համաձայնակրեր ՈՒ ՆԱՄԱՆԱՎԱՆԴշ որ ձեզ համար դռվար է հասկանալ ՔԱՐԻՒՂԻ ԳՈՐԾՈՆԸ, որ շարունակւի հոսել Թուրքիվ վրայով (ցաւոք) դէպ Արեմտաեն Տիտան Նաֆթային Ընկ.ներ
    Կարծում եք յիշեալք եւ նոյն ինքն մեծն Թիւրքիա թոյլ կը տան պօռօտախոս(սուտ) Ալի Բաբաի զառնցքներին -աւելի չիւ ձեր նմանների մօտ ՊԱՆԻՔԱ ստեղծելու«…..ՀԱՆԳԻՍՏ եղէք
    եԿՍԻՆ ԷԼ ԿԸ ՄԱՍՆԱԿՑԵՆՔ ԹԷ Մաքսայինին եւ թէ Եւրո-միութեան ՄՆերի լուռ հաւանութեամբ: Հիմայ գոնէ ասեք..Ած ձեր ասածը կարգադրի… այդպէս ալ կլինի…
    Յ.ԳղՎերջերս շատ վախով եք խոսում ,փորձեցէք վերոնշեալներ ընկալել-քիչ քիչ

    • կայծակ փալանճեան says:

      Հաւելւած-Մօռացայ ,գրեթէ պարզել մեծն Թուրքիա(paper tiger)ըստ Պարսիկ ընկերոջս,տարէկան ստանում է (էր)1.6 billion dollar transit duty,այսինքն օդի մէջ դրամ-ոգուդշզոր հիմայ «գրածս ըստ նիւ Եորքի մի Քարիւղաէին Շաբաթաթերթի յայտնած էր ..դեր Փորս հինկ տարիներ առաջ..իսկ հիմա թերեւս աւելի…..եւ կարծու մ եք Նոքա այդ ՀՐԱՇԱԼԻ օգուտից……ՔԻՉ ԳԻՏԷՔ -ցաւօք բոր ես այդ առնչութեամբ Պահանջում եմ Այդ Ընկերութիւններիս..ինչու Հայաստանի վրայով չանցկացրիք խողովակաշարըըը…միթէ մենք ձեզ երբեւէ դաւաճանել էնք.. ԵԿԷՔ պարտադրեք Թուրքոձ այդ Տրանզիտ Տուրքի Կ Է ՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ եւ Հայ Սփիւռքին վճարեք..
      եՐԲ ձԵՐ մԵԾԱՊԷՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ վերջապէս ըն դունեն ՄԵՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ… Ցեղասպան Պէտութեան կողմից եւ մեզ մեր ՀՈՂԵՐԻՑ ՊԱՊԵՆԱԿԱՆ ՀՈՂԵՐԻՑ Տեղահանած Դահիճի կողմից:ՄԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ԷՆՔ ԸՆԴՄԻՇՏ ԲԱՅՑ ՄԻ ԿՈՐՑՐԵՔ Յոէս հաւատ նամանաւադ հիմայ Ունենք
      Լաւ բանակ եւ լաւ Սփիւռք որ ես անձամբ հաւատում եմ վերջինի ՎԵՐԱԿԱԶՄԱԿԷՐՊՄԱՆ…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930