Մեր ժողովրդի մեծամասնությանը դուր է գալիս «ռաբիս» երաժշտությունը. մարդիկ մի երկու բաժակ ընդունելով՝ սկսում են լաց լինել, եթե երգում խոսքը չբավարարված սիրո մասին է, կամ վեր են թռնում ու սկսում են պարել, երբ սիրային ճակատում ամեն ինչ բարեհաջող է: Ժողովրդի մեծամասնության ճաշակը ես չեմ կիսում եւ, հակառակը, կարծում եմ, որ իմ պարտքն է ոչ թե հիանալ, ասենք, Սպիտակցի Հայկոյով, այլ, դեմ գնալով համընդհանուր ճաշակին, քարոզել ավելի բարձրաճաշակ երաժշտություն:
Մեր ժողովրդի մեծամասնությունը վախենում է, որ թուրքերը մեզ վրա կհարձակվեն ու մեզ կոչնչացնեն, եւ այդ պատճառով վստահ է, որ մենք պետք է հավերժ ապրենք «ռուսի շվաքի տակ»: Ես այդ վախը եւ վստահությունը չեմ կիսում, ավելին՝ փորձում եմ մարդկանց համոզել, որ չի կարելի է տասնամյակներով ապրել նման բարդույթներով ու նախապաշարումներով: Իհարկե, ավելի ձեռնտու կլիներ ինձ համար հայհոյանքներ եւ հոխորտանքներ ուղղել «դարավոր ոսոխի» հասցեին:
Մեր ժողովրդի մեծամասնությանը դուր էր գալիս, երբ ՀՀՇ-ականները ջարդել էին ԳԽ նախագահ Հրանտ Ոսկանյանի գլուխը, երբ Ալբերտ Բաղդասարյանը սպառնում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին «ռումինական տարբերակով» (գնդակահարությամբ ), երբ Գառնիկ Իսագուլյանը առաջարկում էր կախել իշխանավորներին, երբ ԱԺՄ-ականները տապալեցին Ազգային ժողովի պարիսպը եւ հարձակվեցին խորհրդարանի ղեկավարների վրա, երբ Շանթը (որի անկեղծությանը, ի դեպ, չեմ կասկածում) սպառնում էր գրավել պետական շենքերը, ինչպես նաեւ փայտերով ու ճայթրուկներով երթ էր կազմակերպել: Ժողովրդին այդ ամենը դուր է գալիս այն պարզ պատճառով, որ այս 22 տարիների ընթացքում ու դրանից առաջ էլ իշխանությունն իրեն խիստ բացասաբար է դրսեւորել՝ այն ծայրաստիճան կոռումպացված է եւ լպիրշ, որ վերը թվարկած (ինչպես նաեւ բազմաթիվ այլ՝ չթվարկած) դրսեւորումները ժողովրդի «սիրտը հովացնում են», գուցե նաեւ լիցքաթափում են բացասական էներգիան:
Ինձ այդ ամենը դուր չի գալիս, որովհետեւ ինձ համար ակնհայտ չէ այն սահմանագիծը, որը կա «արդար ընդվզման» եւ խուլիգանության, բռնության կոչերի եւ նույնիսկ ահաբեկչության միջեւ: Չէ՞ որ Նաիրի Հունանյանը նույնպես «ճիշտ էր ասում»՝ բղավելով, որ իշխանությունը ծծում է ժողովրդի արյունը, կամ՝ որ նրա պատճառով Հայաստանում ընտրություններ տեղի չեն ունենում: Գուցե նրա նյարդերն է՞լ էին պարզապես տեղի տվել եւ, չտեսնելով օրինական պայքարի ձեւերը, նա գնաց մարդասպանության: Դուք չե՞ք տեսնում ագրեսիվ հռետորաբանության, հաշվեհարդարի սպառնալիքների, «անմեղ ակցիաների» եւ, մյուս կողմից, այս ահաբեկչության, նաեւ՝ հնարավոր նոր ահաբեկչությունների պատճառահետեւանքային կապը: Ուստի այստեղ էլ ես գերադասում եմ «ժողովրդի սրտով չգնալ» եւ զգուշացնել, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել մեր հասարակական եւ քաղաքական գործիչների անսահման պոպուլիզմը: Գումարած, իհարկե, իշխանության՝ իրավիճակին ոչ ադեկվատ պահվածքը:
Կարդացեք նաև
Ժողովրդի մեծ մասը նաեւ սիրում է փողոցում հարցնել ինձ՝ «բա ե՞րբ է լավ լինելու»: Ինձ այդ հարցն էլ ակնհայտորեն դուր չի գալիս:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարգելի պ-ն Աբրահամյան, կուզենայի մի հարց տալ,- Դուք տեսնու՞մ եք օրինական պայքարի ձևերը: Եթե այո՝ նկարագրեք գոնե մեկը, որ մեր իրականության մեջ գեթ տեսականորեն կարող է որևէ արդյունք տալ, կամ տվել է անցյալում: Կանխավ հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը:
Իմ կարծիքով պայքարի օրինական ձևերից մեկը բոյկոտն է։ Եթե մարդիկ չհաճախեն այն սրճարանը, որը կառուցվել է կտրվաճ ծառի տեղում կամ չօգտվեն “փակ շուկա” կոչվող սուպերմարկետից, չգնան Հարսնաքար և Պապլավոկ, անվանի գիտնականները չխոնարհվեն անգրագետ օլիգառխի առաջ «մի քանի կոպեկ պոկելու համար» ու չհաճախեն կեղտոտ փողերով կառուցված եկեղեցիներ այն ժամանակ մեր կյանքում շատ բան կփոխվի։ Սակայն կա մի շատ մեծ ԲԱՅՑ՛ պատրաստ ենք մենք մեզ զրկեննք նման “հաճույքից”։
Եթե-ներով ձևեր շատ կան: Սակայն այդ “եթե”-ն չի աշխատում,- ահա արդեն մի-երկու հազարամյակ…
տե-սա-կա-նո-րեն
Ընդգծում եմ՝ մեր իրականության մեջ:
Օրինական պայքարը որն է?Եթե պատգամավորները մականունավորներ են,եթե ամեն նորելուկ պաշտոնյա բիզնես ունի,այսինքն’ կորցնելու բան,հապա էլ ինչ օրինական պայքար
Ինչ ձևեր էլ ընտրեք, համոզված եմ որ “Չաուշեսկի” տարբերակը պարտադիր է իրականացնել:
Կանգնի՛ր, անկյալ ժողովուրդ,
Եվ հավատա՛, և տոկա՛,
Քո վշտում կա վեհ խորհուրդ
Եվ խաչվածին մահ չկա.
Պարզվի՛ր պայծառ դեպի վեր,
Ցոլա՛ հրով անարատ,
Երկիրն մոխիր ու ավեր,
Դու, անմահ սիրտ, Արարա՛տ:
Ժամ է, ե՛լ նորից, իմ ծիրանավառ,
Զրահավորվի՛ր խանդով խնդագին,
Վառի՛ր երկունքի գիշերում խավար
Հրով մկրտված Նաիրյան հոգին…
Վահան Տերյան
Եթե ներքևները միշտ օրինապահ լինեին, ապա հիմա էլ նորահարսի առջին գիշերը կալվածատիրոջը կպատկաներ:
կախելու գաղափարը խորհրդային տարիներին էլ կար, ուղղակի հնարավորություն չկար,ժողովուրդը դա միշտ էլ ուզել է
Հարգելի չարացած ընդիմադիրներ, եթե դուք փոքրամասնություն եք, ապա արեք հետևություններ
. դարձրեք ձեր մտքերը մեծ մասսաների պահանջարկ, ասենք քարոզելով:
.իսկ եթե չեք կարողանում, ապա մի մեղադրեք ուրիշներին:
.մտածեք մի քիչ միգուցե սխալվել եք ձեր գնահատականներում
Մորթելով չի լուծվում որևէ հարց, մենք պիտի միասին լինենք, մենք դեռ խնդիրներ ունենք
ՈՒՐԻՇԻՆ մեղադրելը ամենահեշտ, պարզունակ և սխալ ձևն է