Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Շանթի թիկունքում կան ուժեր, ովքեր ուզում են ապակայունացնել երկիրը»

Նոյեմբեր 08,2013 12:59

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը տեղեկացրեց, որ օրերս Մոսկվայում կայացել է միջազգային կոնֆերանս, նվիրված` Գյուլիստանի պայմանագրին: Նրա փոխանցմամբ` «Կոնֆերանսի ժամանակ խոսվեց Ղարաբաղի հիմնախնդրի մասին, կարեւոր զեկույցներ եղան, ինչն էլ ադրբեջանցիների մոտ հիստերիա առաջացրեց, նրանք պատրաստվում էին մեր դեմ ցույց անել, հայտարարություններ էին անում եւ այլն: Բայց այնքան զբաղված էինք՝ չիմացանք էլ ցույց արեցի՞ն, թե՞ ոչ»:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ծրագրված հանդիպմանը` Հայկ Բաբուխանյանն ասաց. «Եթե մեր եվրոպացի բարեկամները ցանկանում են, որ գործը տեղից շարժվի, ապա պետք է ուշադրություն դարձնեն Ադրբեջանում վարվող ռասիստական քաղաքականությանը, պետք է ուշադրություն դարձնեն նաեւ մարդու իրավունքի պաշտպանությանը, ազատ տեղաշարժմանը, չէ՞ որ այսօր Ստեփանակերտի բնակիչը չի կարող նստել ինքնաթիռ եւ ազատ տեղաշարժվել: Պետք է բանակցությունների մթնոլորտը փոխվի, որ հարաբերությունները ճիշտ բազայի վրա դրվեն»:

Անդրադառնալով նաեւ Դիլիջանի միջազգային դպրոցի վերաբերյալ Ռիժկովի ասածին, որը նշել էր, թե տպավորված չէ Դիլիջանի միջազգային դպրոցով՝ Հայկ Բաբուխանյանն ասաց. «Նա առաջարկում էր, որ հայերեն լեզուն այդ միջազգային դպրոցում պարտադիր լինի, քանի որ այն Հայաստանում է»:

Հայկ Բաբուխանյանը խոսեց նաեւ Շանթ Հարությունյանի մասին, եւ ըստ նրա`

«Շանթի թիկունքում կան ուժեր, ովքեր ուզում էին չեղած տեղից կոնֆլիկտ ստեղծել, ապակայունացնել երկիրը, դրանք այն ուժերն են, որոնք ֆինանսավորվում են գրանտներով, որոնց գործունեությունը ծավալվում է մեր բանակի, ընտանիքի դեմ, անուններ չեմ կարող տալ, դրանք մի քանի հարյուր հոգի են: Նրանք պետք է պատժվեն օրենքին համապատասխան»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. hrach says:

    դու սուս մնա քաղաքական ԴԻԱԿՆԵՐԸ ՉԵՆ Խ Ո Ս ՈՒ Մ !!!!!!!!!!!!!!!!!!

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930