Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր վայրի ու վայրիվերո կապիտալիզմը

Նոյեմբեր 08,2013 12:47
dolar

Տներում, բակերում, սրճարաններում բոլորս փողից ենք խոսում: Հիմնականում փողից ենք խոսում, և հիմնականում` փողի կարևորությունից ու անհրաժեշտությունից: Բոլորը` քաղաքացիներն ու գյուղացիները, առևտրականներն ու արհեստավորները, պաշտոնյաներն ու գործազուրկները, կուսակցականներն ու անկուսակցականները, մտավորականներն ու ամենահասարակները, և արդեն կարծես թե բոլորն են հասկացել, որ մեր կյանքում փողն է տիրակալը:

Բայց երբ միացնում ես հեռուստացույցը կամ որևէ կայք ես մտնում, լրիվ հակառակ պատկերն է. բոլորը հայրենիքից ու հայրենասիրությունից են խոսում, ազնվությունից ու մարդասիրությունից են խոսում, ամեն ինչից խոսում են` փողից բացի, և եթե երբեմն-երբեմն փողից են խոսում, փողի անկարևորության ու փողի ավելորդության մասին են բարբառում ու ճամարտակում: Եվ ամենահետաքրքիրն ու ամենազարմանալին այն է, որ փողի անկարևորության մասին էլ ենք հանուն փողի խոսում: Փաստորեն, արդեն ոչ թե ուրիշներին ենք խաբում, այլ հիմնականում` ինքներս մեզ:

Դեպքերի բերումով ու բնականաբար` ամենավերջին ու ամենաակտուալ թեման Մաքսային միության թեման է: Այդ թեմայով գրեթե բոլորն են խոսում ու արտահայտվում` արևմտամետներն ու ռուսամետները հավասարապես, և դժվար չէ նկատել ու ընկալել, որ այս քննարկումների կոնտեքստում էլ է անձնական ու նյութական շահը վճռական դեր խաղում, և այդ է պատճառը, որ տվյալ թեմայով արտահայտվողների արտահայտությունները չափազանց մակերեսային են, լավագույն դեպքում` սրամիտ ու արդյունավետ, բայց հիմնականում` թեմայի էությունից չբխող:

Նախատոնական օրերին շատերն էին ասում, որ Մաքսային միությանն անդամագրվելուց հետո ծիծաղելի է անկախության տոնը նշելը, քանի որ Մաքսային միությանն անդամագրվելով` մենք վերջնականապես ենք կորցնում մեր անկախությունը: Եթե այդպես մտածենք, մայիսի 28-ն էլ չենք տոնի, որովհետև 1918-1920-ի անկախությունն էլ ենք կորցրել:

Կարճ ասած` մենք ցանկացած թեմայի անդրադառնում ու ցանկացած թեմայի շուրջ բանավիճում ենք` մշտապես մեր անձնական ու նյութական շահը հաշվի առնելով:

Մեր այն ռուսամետները, որոնք գործող նախագահի հրաժարականն են փափագում, անխնա քննադատում են վերջինիս` հետևողականորեն նշելով, որ հարկավոր էր անդամակցել Մաքսային միությանը, սակայն` արժանապատվորեն:

Ես, օրինակ, չեմ հասկանում ու չեմ ընկալում Մաքսային միությանն արժանապատվորեն անդամագրվելու ձևերն ու եղանակները: Եվ վերջապես` եթե արժանապատվորեն մտնեինք Մաքսային միություն, մեր անկախությունը չէ՞ր նվազելու:

Մեր ավանդական արևմտամետներից շատերն էլ մի գլուխ քննադատում են Մաքսային միությունն ու այդ միությանը Հայաստանի անդամակցելու փաստը, սակայն հետևողականորեն անտեսում ու մոռանում են, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանն էդ որոշումն անձամբ է կայացրել:

Այսինքն, վերստին առկա են անձնական շահն ու անձնական շահագրգռվածությունը, նույնն է թե` նյութական շահագրգռվածությունը, որովհետև մեր վայրի ու վայրիվերո կապիտալիզմի պայմաններում փողն իշխանություն է, և իշխանությունը` փող: Եվ փառք Աստծո, որ էս պայմաններում դեռևս արևմտամետությունից ու ռուսամետությունից ենք խոսում, այլ ոչ թե` միայն ու միայն փողից: Եվ եթե սա մեր կողմից նույնիսկ փարիսեցիություն ու ձևականություն է, բոլոր դեպքերում հանդուրժելի և նույնիսկ ողջունելի է, որովհետև, եթե մենք ամբողջ ժամանակ փողի ու նյութականի մասին մտածելով` նաև հրապարակայնորեն ու հեռուստաալիքներով փողի ու նյութականի մասին խոսեինք, դրանից մեր կյանքն ու մեր կյանքի պատկերն առանձնապես չէին բարելավվելու. ընդհակառակը. մեր կյանքի ողջ զավեշտն ու ողբերգականությունն առավել լսելի ու տեսանելի էին դառնալու:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. կայծակ փալանճեան says:

    Համաձայն եմ Վերնագրի հետ: Վայրի էր ՓՈԽԱՆՑՈՒՄ ը Ծայրահեղ թօթալիտար Համայնավարութիւնից դէպի ՎԱՅՐԻ ԱԶԱՏ ՇՈՒԿԱՅԱԿԱՆՈՒԹԻՒՆ:Մեզ պէտք էր-Ինչպէս Իսպանիա-Փօրթուկալ-Ձունաստան Transitional period, Տասնը հինգ տարի տեւեց Իսպանականը ,ուր ապրել եմ այդ ռամականահատւածուն ՏԱՍՆ ԵՐԵՔ տարի ,իսկ նախապէս Ֆրանկո ի Դիկտա-տուրան….
    Իմ համոզմունքն է -Դեռ ուշ չէ-Ուղարկել Պատւիրակներ Սկանտինաւեան երկիրներ ՈՒՐ ԳՈՅ է Մեղմ Ժողովրդաւար Սօցիալիզմ եւ ՍՈՒՈՐԵԼ ՊՐԱՔՏԻԿԱՅՈՎ(ոչ թէ Ինտէրնէտ-կրքերից:ԱՅդ հարկ էր աներ -իմ համեստ կարծիքով հէնց ՀՅԴ ն եւ Հ.Հանրապէտոթեան Սոցիալ Տէմոկրատ Կուսակցութիւնքղ
    Ուր ես Կիրակոս որ մտիկ տաս այս իմ suggestions ԻՆ:ՀԱՅը Ախ Հայը….կարծրագլուխ է եւ դժվարաւ ուրիշին լսող…թողնէնք…
    Հակառակ եմ Փողոցային Ամեն տեսակ Ցոյցերի…դա Արաբներին է տրւած եւ նման ազգերի…
    ինյ գրեք կամ տւեք այս Թերթի Իմէյլ որ աւելի մանրամասն Գրութիւններս ուղարկեմ-յուսալով կը հրատարակեն……

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930