«Հայաստանը գնում է դեպի Մաքսային միություն եւ բնականաբար Պուտինի այցը Հայաստան խորհրդանշում է մեր երկրի նկատմամբ ունեցած վերաբերմունքը»,-
Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:
Հայկ Բաբուխանյանի խոսքով` հասկանալի է, որ Եվրասիական միության ստեղծման ճանապարհին կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկելու խնդիր կա եւ Հայաստանն էլ ունի իր ճանապարհային քարտեզը: Եվ բնականաբար, ըստ նրա այս հարցերը գտնվում են երկու երկրների նախագահների օրակարգում. «Կարեւոր հյուր է գալիս Հայաստան: Եվ մեր համագործակցությունը գնալով ավելի է սերտանում»:
Պատասխանելով հարցին`ուշացած չէ՞ արդյոք Պուտինի այցը, Հայկ Բաբուխանյանը պատասխանեց`«Այդպիսի լիդերների այցը երբեք ուշացած չի լինում»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ