Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետների միության համագումարը թեժ չի լինի

Նոյեմբեր 08,2013 12:38

Ճարտարապետ ՀՐԱՉ ՊՈՂՈՍՅԱՆԻ կարծիքով` ի տարբերություն գրողների եւ կոմպոզիտորների, Ճարտարապետների միության համագումարն իր թեժությամբ չի փայլի: «Կարծում եմ` ամեն ինչ հանդարտ կընթանա ու կրկին կընտրվի Մկրտիչ Մինասյանը»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Ըստ ճարտարապետի` միությունները դարձել են անօգուտ, անհասկանալի կառույցներ: Չունեն որեւէ խնդիր լուծելու լծակներ, չունեն գումարներ, չունեն դերակատարություն: Այդ պատճառով որեւէ հետաքրքրություն չի դրսեւորվում նրանց նկատմամբ: Չկա հետաքրքրություն, չկա նաեւ պայքար: Հենց այս հանգամանքով է ճարտարապետը պայմանավորում առաջիկա համագումարի հանդարտ ընթացքը։
Ճարտարապետ ՍԱՇՈՒՐ ՔԱԼԱՇՅԱՆԸ եւս այն կարծիքին է, որ միության համագումարն առանձնապես չի փայլի թեժությամբ: «Ճարտարապետների շրջանում հարաբերությունների սրացում չկա:  Ենթադրում եմ, որ գրողների ու կոմպոզիտորների դեպքում թեժ մթնոլորտը կապված էր անձնական խնդիրների հետ»:
Սաշուր Քալաշյանի խոսքով` Ճարտարապետների միությունում եւս կան խնդիրներ, բայց դրանք անձնական բնույթ չունեն: «Բազմիցս փորձել ենք փոփոխություն կատարել մեր օրենսդրական դաշտում, ինչն անդրադարձ կկատարի միության գործունեության վրա: Բայց կառավարությունը բարյացակամ չէ մեր նախաձեռնության նկատմամբ: Ոչ մի ատյանում չեն հասկանում օրենսդրական դաշտի փոփոխության կարեւորությունը, եթե հասկանում էլ են` խուսափում են հարցի լուծումից»,- ասաց Սաշուր Քալաշյանը:
Ըստ ճարտարապետի` իրենց ցանկությունն է օրենսդրորեն բարձրացնել ճարտարապետի մասնագիտության դերն ու նշանակությունը. «Մենք կարծում ենք, որ ճարտարապետների որակավորման հարցը պետք է Ճարտարապետների միությունը լուծի: Հիմա այդ հարցը իբր քաղաքաշինության նախարարությունն է լուծում, բայց դա լուծում չէ: Գումարը վճարում են, դիպլոմը վերցնում, լիցենզիան ստանում ու… վերջ: Մինչդեռ պետք է որակավորման քննություն անցկացվի: Իսկ քննության հարցը չի բարձրացվում, քանի որ ձեռնտու չէ: Ձեռնտու է ճարտարապետի դիպլոմով մի կամակատար ունենալ, որը կկատարի բոլոր հրամանները»։

 Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930