Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանները «քայքայիչ», «աչքաչափով» հայտարարությունների դեմ

Նոյեմբեր 08,2013 12:34

 «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական ընկերության տնօրեն, փաստաբան Սեդրակ Ասատրյանը, փաստաբան Նարինե Բեգլարյանը և ավագ իրավաբան Գևորգ Հակոբյանն այսօր ՀՀ փաստաբանների պալատում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձան «Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության» կողմից Հայաստանում հողի սեփականության ձեռքբերման վերաբերյալ հայտարարություններին, որոնք տարածվել են լրատվամիջոցներում:

Սեդրակ Ասատրյանն ասաց, որ 1,5 տարի է, ինչ իրավաբանական օգնություն են ցույց տալիս «Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությանը»:

Նա հայտնեց, որ իրենց վստահորդները խնդրել են հանդիպել լրատվամիջոցների հետ, կապված իրենց կողմից օրինական ճանապարհով հասարակական նշանակության շենքերի ձեռք բերման հետ:

Ընկերակցության ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենք հող են ձեռք բերել Հայաստանի հողային օրենսդրությանը համապատասխան. «Ընկերակցությանն օտարվել են բնակավայրերի նշանակության հողամասերը , հասարակական կառուցապատման, որոնց վրա օտարերկրացիներին հող օտարելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված արգելք չի տարածում»:

Aravot.am-ի հարցին էլ, թե ընկերակցության բոլո՞ր անդամներն են ազգությամբ հայ, սահմանափակում չի՞ եղել, չէ որ նրանք Հայաստանում պետք է բնակվեին որոշակի ժամանակահատված, պարոն Ասատրյանը պատասխանեց, որ 2005թ.-ի նոյեմբերի 26-ը պետական կամ համայնքային հողամասերի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց,մշտական օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռբ բերված եւ այդ իրավունքները գրանցած իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար նախատեսված սահմանափակումը դուրս է եկել .«Տնամերձ, կամ այգեգործական, վերոնշյալ բնակելի շենքի կառուցման եւ սպասարկման համար հողամասերի վրա չի տարածվում Հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված սահմանափակումը»:

Ըստ ավագ իրավաբան Գևորգ Հակոբյանի էլ, ըստ ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իսկ այդ բացառությունը սահմանված է հենց Հողային օրենսգրքում:

Ընկերակցության ներկայացուցիչ Ս.Ասատրյանը մի քանի անգամ ասաց, թե, իրենք «աչքաչափով» , «քայքայիչ» հայտարարություններ չեն անում, իսկ մեր հարցին էլ, թե ի վերջո ինչ աչքաչափով հայտարարության մասին է ակնարկում փաստաբանը, պարոն Ասատրյանը պատասխանեց, թե խոսքը Ալեքսանդր Ամարյանի այն հայտարարության մասին է, թե «ինչու է հող տրամադրվել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությանը, որը չգիտես ինչով է զբաղված»:

Իրավաբաններն ասացին, որ ընկերակցության գործունեության քարոզչությամբ չեն զբաղվելու, հայտնեցին, որ իրենց վստահորդները ազգությամբ հայեր են, բայց օտարերկրացի, բարեգործություններ են անում, գրասենյակներ ունեն Գյումրիում, Վանաձորում, եւ Երեւանում՝ Բաղրամյան 18-ում, ոչ թե՝ Բաղրամյան 26-ում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930