Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը եթե ուժ եւ հնարավորություն ունենար՝ Շանթին եւ մյուսներին բանտից կազատեր

Նոյեմբեր 08,2013 12:29

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր  «Պոստ Սկրիպտում» ակումբում անդրադառնալով «Հայաստանի ցեղապաշտական» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հեղափոխության փորձերին, ասաց. «Քիչ եմ իրազեկված այդ ամենի մասին, ես տեսնում եմ իրարամերժ կարծիքների կան: Ես չգիտեմ՝ Շանթը ինչ էր ուզում անել, նա իմ ընկերոջ որդին է, բայց ավելի հակված եմ ասել, որ այս հեղափոխություն կոչվածի հարցը տարբեր դրսեւորումներ ունի»:

Պարույր Հայրիկյանն ասաց, որ ինքը չի պատկերացնում թե Շանթ Հարությունյանն ինչ է արել, բայց այնուամենայնիվ` «Եթե ուժ եւ հնարավորություն ունենամ Շանթին եւ մյուսներին բանտից կազատեմ»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930