Կորեական «Seoul City Hall Amazines» կանանց ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը լիգայի մրցակից թիմերին մեղադրել է մարդու իրավունքները կոպտորեն խախտելու մեջ:
Լիգայի յոթ թիմերից վեցը կասկածում են, որ մարզուհին սեռը փոխել է եւ պաշտոնական պատասխան են պահանջում, թե «Ամազոնուհիների» աստղ Պակ Ին Սոնն իրո՞ք կին է: Հակառակ դեպքում ակումբները խոստանում են բոյկոտել հաջորդ մրցաշրջանի խաղերը, մինչեւ պաշտոնական հրապարակում չլինի:
Կասկածի առիթ տալիս են Պակ Ին Սոնի արտաքին տեսքն ու տվյալների. նա ունի 180 սմ հասակ եւ կշռում է 74 կգ: Դրան հակառակ Սեուլ քաղաքի թիմի գլխավոր մենեջեր Կիմ Չժուն Սուն հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, թե դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է եւ հույս հայտնել, որ մարզուհու սեռական պատկանելիության մասին հարց այլեւս չի բարձրացվի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ