«Երկու օր առաջ Հայաստանը հռչակագիր է ստորագրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ, թե ի՞նչ հերթականությամբ և ժամկետներում է արվելու Մաքսային միությանը միանալու գործընթացը: Եվ եթե անգամ որոշակի անճշտություններ կամ հստակություններ լինեն, ապա այս գործընթացը կշարունակվի կոնսենսուսի մակարդակում: Առաջիկայում կնախապատրաստվի փաստաթղթերի այն փաթեթը, որն անհրաժեշտ է ՄՄ-ին անդամակցելու համար»,- այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի ունեցած Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ՌԳԱ շուկայի խնդիրների ինստիտուտի միջտարածաշրջանային զարգացման լաբորատորիայի վարիչ Ազա Միհրանյանը:
«Հայաստանի ցանկությունը միանալ Մաքսային միությանը Ղազախստանում մի կողմից ընկալվեց բավականին դրական, իսկ մյուս կողմից նաև զարմանքով: Մենք սպասում էինք, որ Մաքսային միությանը միանալու ցանկություն կհայտնեն Ղրղզստանն ու Տաջիկստանը, այնպես որ Հայաստանի ցանկությունը, երբ անգամ մեր միջև տեղեկատվական ոլորտը այնքան էլ զարգացած չէ, որոշակի զարմանք առաջացրեց»,- իր կարծիքը բարձրաձայնեց երեւանյան տաղավարում գտնվող Ղազախստանի «Եվրասիայի աշխարհ» ակումբի ղեկավար Էդուարդ Պոլետաևը:
Ըստ բանախոսի, Ղազախստանը ՄՄ-ին անդամակցությունը դիտարկում է առաջին հերթին իբրև տնտեսապես շահավետ գործընթաց և այս համատեքստում Ղազախստանում քննարկումներ են անցկացվել, թե ի՞նչ օգուտ կտա Ղազախստանին Հայաստանի անդամակցությունը: Նա գտնում է, որ օգուտ, իհարկե. կլինի, բայց դա հեռանկարում է:
Ղազախստանի ներկայացուցչի այլ դիտարկումները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ