Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Նախագահը չպետք է թույլ տա, որ ցածրորակ ՀՀՇ-ականները նորից իշխանության գան»

Նոյեմբեր 08,2013 12:17

«Շատ է խոսվում նախագահի հրաժարականի մասին, բայց ես ուզում եմ մի դիտարկում անել այս առումով`մեր ուսուցիչը պատմությունն է»,- այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Պարույր Հայրիկյանը հիշեցրեց` որ նախագահի հրաժարականի դեպք մենք ունեցել ենք: Խոսքը վերաբերում է 1998-ին այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին. «Եթե այն ժամանակ նախագահի հրաժարականը գրեթե ոչինչ չփոխեց, քանի որ իշխանության եկան ցածրորակ ՀՀՇ-ականները, որոնք մի օրում դարձան երկրապահ, հետո` ՀՀԿ-ական, ապա հիմա, եթե նախագահը որոշի հրաժարական տալ, չպետք է թույլ տա, որ այդ ցածրորակ ՀՀՇ-ականները նորից իշխանության գան: Դրա համար անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանը իր հրաժարականից առաջ ճիշտ կադրային նշանակումներ անի, որպեսզի իր հրաժարականից հետո իր թիմակիցը` ԱԺ նախագահը կամ վարչապետը չդառնա երկրի ժամանակավոր ղեկավար: Կադրային ճիշտ նշանակումներ անելուց հետո ԱԺ նախագահը պետք է հրաժարական տա: Այս ամենից հետո Սերժ Սարգսյանը նոր պետք է հրաժարվի երկրի ղեկավարման պարտականությունից»:

Պարույր Հայրիկյանի խոսքով` նոր նախագահը պետք է լինի «եվրոպական արժեքային համակարգի հետ հոգեւոր կապ ունեցող, ՌԴ-ի պահվածքին համարժեք պատասխան տվող, ցանկացած բացասական երևույթը մերժող մեկը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Վստահ եմ, որ իրեն նկատի ունի, բայց մի տեսակ քաշվում է ասի)))))))))))

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930