Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյան. «Շ.Հարությունյանի բուն նպատակը գուցե հեղափոխություն անելը չէր»

Նոյեմբեր 08,2013 12:04

«Շանթի հեղափոխության» արդյունավետության հետ կապված՝ լուրջ կասկածներ ունի Հանրային խորհրդի անդամ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ։ Ըստ նրա՝ «Շ.Հարությունյանի բուն նպատակը գուցե հեղափոխություն անելը չէր։ Կարծում եմ՝ դա հեղափոխական գործունեություն չէր, հաշվենկատ ծրագրված գործողություն չէր՝ ավելի շուտ հուսահատ քայլ էր. երբ մարդը անելանելի վիճակում է՝ ելք չի տեսնում ստեղծված իրավիճակից եւ որեւէ ձեւով, թեկուզ ինքնահրկիզման միջոցով, փորձում է ուշադրություն հրավիրել իր (այս դեպքում՝ երկրում գոյություն ունեցող) խնդիրների վրա»։
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, «անձամբ ես այն կարծիքին եմ, որ ոստիկանությունը բավական զգույշ, բայց հետեւողականորեն կատարեց իր գործառույթները։ Ստեղծված իրավիճակը, երբ նախագահականը «գմփացնելու» կոչեր էին հնչում, այսուայնտեղ ինչ-որ բան էին տրաքացնում մարդկանց ոտքերի տակ, ծուխ էր բարձրանում, մի քանի հոգով փողոցը փակել էին, երթեւեկությունը դադարել էր՝ կարծում եմ, անթույլատրելի է, եւ ոստիկանությունը, բնականաբար, պետք է միջամտեր»,- ասում է Ա.Սադոյանը։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930