Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Թամազյանը՝ Վարդան Պետրոսյանի գործի մասին. «Դուք գիտե՞ք, որ երկու 16 տարեկան երեխաներ են մահացել»

Նոյեմբեր 08,2013 11:51
aram tamazyan

«ՉԻ»–ն երեկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանին հիշեցրեց, որ ավտովթարի փաստով Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը դատախազության, մասնավորապես հենց իր վերահսկողության ներքո է:

Հաշվի առնելով տեղի ունեցածի շուրջ ստեղծված իրավիճակը՝ փորձեցինք Արամ Թամազյանին՝ որպես ՀՀ քաղաքացի, հարցադրում անել, թե ինքը համաձա՞յն է Պետրոսյանի կողմնակիցների այն պնդումներին, թե վատառողջ վիճակում գտնվող դերասանին պետք չէ ձերբակալել։ Արամ Թամազյանի պատասխանը հռետորական հարցադրումներից էր բաղկացած. «Այդ բոլորը հասկանալի է։ Իսկ Դուք գիտե՞ք քանի տարի է նախատեսվում՝ 4-10 տարի ազատազրկում։ Իսկ Դուք գիտե՞ք, որ երկու 16 տարեկան երեխաներ են մահացել եւ ընտանիքի մյուս անդամները՝ եւս չորս հոգի գտնվում են ոչ լավ վիճակում։ Ես ամեն ինչ ընդունում եմ, հասկանալի է, օրենքը երբեք էսպիսի դաժանություն չպետք է դրսեւորի որեւէ մեկի նկատմամբ, բայց կատարված արարքներին ճիշտ իրավական գնահատական տալը եւ կատարված արարքին համաչափ պատիժ նախատեսելն ու սահմանելը մեր բոլորի պարտականությունների մեջ է մտնում այնպես, ինչպես ձեր պարտականությունն է՝ ճիշտ մեկնաբանել ու լուսաբանել խնդիրը»։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՔԷՇԻՇԵԱՆ Խորէն says:

    պարոն Արամ Թամազյանը իրաւաբանական ամենատարրական խախտում կը կատարէ՝ քանզի դէպքի հետ կատարուած խուզարկումները գրեթէ սկզբնական փուլի մէջ են եւ ինքը ոչ մի իրաւաբանական հիմնաւորող պատճառ չ՝ունի : Ան կամակատարն է մաֆիոզ իշխանութիւններուն որոնք վրէժ կը լուծեն իրենց համար անցանկանալի անձնաւորութեան դէմ : Առանց փաստի երկու դժբախտ երախաներու մահը յառաջ գցելով եղկելի յանցագործութիւն կը գործէ

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930