Հատված «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ հարցազրույցից:
– Գնահատելով օրերս Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածը, ի՞նչ եզրակացությունների եք հանգել։
– Իմ պատկերացմամբ, Շանթը պիտի գիտակցեր, թե ինչ է նշանակում 30-40 հոգով Բաղրամյան պողոտա գնալ, հայտարարելով, թե իրենց մոտ կա այս, կա այն։ Հետևաբար՝ ինձ համար մի քիչ տարակուսելի էր, թե ինչու Շանթն այդ ճանապարհն ընտրեց, որովհետև կանխավ պարզ էր, որ այդ նախաձեռնությունը փակուղում է հայտնվելու։ Նախագահական նստավայր գնալը, ինքնին որպես թիրախ, ճանապարհ է դեպի փակուղի։ Նախագահական պալատ գնացողը պետք է գնա իշխանություն վերցնելու, ոչ թե այնտեղ իշխանափոխություն անելու։ Այսինքն, հեղափոխությունը պետք է ավարտված լինի, որ գնաս նախագահական պալատ։ Լավ իմանալով Շանթին, ով շատ բան է հասկանում, պատկերացնում, ինձ համար բաց է այն հարցը, թե ինչու ինքն ընտրեց այդ ճանապարհը։
– Րաֆֆի Հովհաննիսյանը ևս, դեռ հեղափոխություն չիրականացրած, նախագահի նստավայրում էր։
Կարդացեք նաև
– Իրավիճակների տարբերությունն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չհայտարարեց, թե գնում է նախագահին գահընկեց անելու։ Նա գնաց բւսնակցելու, երկխոսություն սկսելու։ Արմատապես տարբեր իրավիճակներ են։
– Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժումն անցա՞ծ էտապ է։
– Չեմ ուզում ո՛չ ինձ, ոչ էլ մյուսներին խաբել, թե «Բարևի» հեղափոխությունը գնացել է արձակուրդ։ Իհարկե, անցած էտապ է, եթե պայքար լինի, պիտի սկսել նորից։ Բայց սա չի նշանակում, թե իշխանափոխության հրամայականը վերացել է, ու ոչինչ չպետք է անել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում