Վաղը ԱՄՆ-ում կայանալու է աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 37-ամյա Վախթանգ Դարչինյանի եւ երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ֆիլիպինցի, 30-ամյա Նոնիտո Դոների ռեվանշ մրցամարտը:
Մարտից առաջ մրցակիցները հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Վանաձորցի Վիկ Դարչինյանը վստահ է, որ ինքն է հաղթելու: «Ես Դոներին նոկաուտի եմ ենթարկելու: Ես նրանից ավելի շատ էներգիա ունեմ եւ ավելի եմ մոտիվացված: Պատրաստվում եմ ռինգ մտնել եւ ոչնչացնել Դոներին: Ուզում եմ աշխարհին ապացուցել, որ այս մենամարտին շատ երկար եմ սպասել եւ պատրաստ եմ ոչնչացնել նրան», – լրագրողներին հայտարարել է Վախթանգ Դարչինյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ