Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր խանութների վաճառողները պնդում են, որ սուպերմարկետները շատ են խանգարում իրենց առեւտրին

Նոյեմբեր 08,2013 10:57

Վաճառողները հաստատում են, որ բոլոր փոքր խանութներն էլ ունեն պարտքի ցուցակներ, որ առանց դրա չի լինի առեւտուր։ Դրանք շենքի բնակիչներն են, այն շենքի, որի առաջին հարկում գտնվում է խանութը, միմյանց ճանաչում են վաճառողն ու գնորդը եւ փոխվստահության մթնոլորտում իրականացնում են ապառիկով առեւտուր։ Այդ նույն մարդիկ փող ունենալու դեպքում գնումներ են կատարում սուպերմարկետներից, իսկ մյուսները, որ շատ թե քիչ ապահովված են, հիմնականում սննդամթերքը գնում են սուպերմարկետներից, բայց փոքր գնումները կատարում են թաղի մոտակա խանութից։

Փոքր խանութների վաճառողները պնդում են, որ սուպերմարկետները շատ են խանգարում իրենց առեւտրին, քանի որ դրանք հայտնվել են ամեն քայլափոխի եւ գրեթե յուրաքանչյուր թաղում կան։

Սուպերմարկետների առավելությունը մեծ տեսականին է, իսկ մինիմարկետները զրկված են այդ առավելությունից՝ փոքր ապրանքաշրջանառություն եւ սակավ եկամուտ ունենալու հետեւանքով։ Արդյունքում՝ մեծ խանութների եկամուտն ավելի է մեծանում, իսկ փոքր խանութներինը՝ առավել պակասում։

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930