«Արարատում ընդդիմությունը երբեք չի հաղթել,-ասում է հանրապետական թեկնածու Հայկ Հայկյանը,-ընդդիմության թեկնածուն չի հաղթել, որովհետեւ քաղաքը գնում է այն մարդու հետեւից, ում վստահում է։
«Ո՞վ է ընդդիմություն»,-զարմանում է Արարատի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն, որին աջակցում է Գագիկ Ծառուկյանը՝ 1300 աշխատատեղ ունեցող Արարատի ցեմենտի գործարանի սեփականատերը։
«Մենք խի՞ ենք ընդդիմություն, մենք մեր ժողովրդի համար միշտ էլ արել ենք շատ բարեգործ… բարեգործություններ ենք անում,- ասում է ԲՀԿ թեկնածու Սամվել Բարսեղյանը։
ԲՀԿ-ական թեկնածուն հանրապետական մրցակցին հիշեցնում է, որ ավագանու անդամների մեծ մասը ԲՀԿ-ական է, Ազգային Ժողովի վերջին ընտրություններին ԲՀԿ-ն հաղթել է Արարատ քաղաքում։ ԲՀԿ-ն, ըստ նրա, այստեղ հաղթելու փորձ ունի։
Քաղաքում պատրաստվում են լռության օրից առաջ՝ վաղը տեղի ունենալիք երկու վճռական հանրահավաքներին։ Քաղաքային հրապարակում տեղ է վերցրել հանրապետականը, առանձնացվել են հատուկ նշանակության երգերը, կա խոսափողների ընտրություն։ ԲՀԿ թեկնածուն հանրահավաքը կանի իր աշխատավայրի՝ ցեմենտի գործարանի տարածքում։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ