«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ներկայացնում է հեռահաղորդակցության շուկայում եզակի և աննախադեպ առաջարկը՝ «Տրիո կոնստրուկտոր» փաթեթները հնարավորություն են տալիս յուրաքանչյուր բաժանորդի ձևավորելու Լայնաշերտ ինտերնետի, ԱյՓի հեռուստատեսության և Ֆիքսված հեռախոսակապի իրեն համար ցանկալի փաթեթը:
«Տրիո կոնստրուկտորը» ստեղծվել է այնպես, որ հասանելի լինի յուրաքանչյուր սպառողի և բավարարի հեռահաղորդակոցության ոլորտի ծառայություններից օգտվելու յուրաքանչյուրի պահանջմունքները:
«Տրիո կոնստրուկտորը» հանդիսանում է շուկայի միակ առաջարկը, որի միջոցով բաժանորդն ինքնուրույն է ձևավորում ծառայությունների փաթեթը:
Իր եզակիության հետ մեկտեղ փաթեթը ձևավորվել է հետազոտությունների հիման վրա և գնային առաջարկն սկսվում է ընդամենը 10,000 դրամից:
«Տրիո կոնստրուկտոր» ծառայությունների փաթեթի տարբերակներ՝
Տարբերակները բազմաթիվ են, շտապեք ստեղծել ցանկալի Ձեր փաթեթը:
Փաթեթների ներկայացումը հանրությանը իրականացվեց նոյեմբերի 5-ին և 6-ին, այսպես կոչված՝ «ֆլեշմոբերի» անցկացմամբ երևանյան մի շարք մարդաշատ վայրերում (Հյուսիսային պողոտա, Դալմա գարդեն մոլ, Նոր Նորքում Գայի արձանին հարող տարածքում, Կոմիտասի, Դավիթաշենի Սիթի և Աջափնյակի Կայզեր սուպերմարկետներում )
Հիշեցնենք, որ «Ռոստելեկոմը» վերջերս հայտարարեց իր ցանցի՝ արդեն իսկ 15 քաղաքներում հասանելիության ապահովման մասին. ընկերության ծառայությունները հասանելի են Աբովյան, Արմավիր, Վանաձոր, Գյումրի, Չարենցավան, Աշտարակ, Հրազդան, Կապան, Մեծամոր, Մասիս, Դիլիջան, Սևան, Արտաշատ քաղաքներում և Երևանի չորս համայնքներում (Էրեբունի, Աջափնյակ, Դավթաշեն, Նոր Նորք):
***
ՌՈՍՏԵԼԵԿՈՄ
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ տրամադրում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո:
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով:
Կարդացեք նաև
Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:
Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:
Ընկերությունն ԱյՓի հեռուստատեսության ծառայությունը մատուցվում է «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ-ի հետ համատեղ:
Ներկայումս «Ռոստելեկոմի» վաճառքի ևսպասարկման սրահներ գործում են ՀՀ 14 քաղաքներում և Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավթաշեն և Նոր Նորք համայնքներում:
***
«Ռոստելեկոմ» (www.rostelecom.ru) ընկերությունը ռուսաստանյան հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում երկրի ողջ տարածքով:
Ընկերությունը առաջատար է ինտերնետի հասնալիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայություից օգտվողների թիվը գերազանցում է 9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ ավելի քան 6 մլն-ը:
«Ռոստելեկոմ» ընկերությունն առաջատար է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողների շարքում:
Առաջատար դիրքերը պահպանվում են նաև էլեկտրոնային կառավարության ոլորտում ինովացիոն լուծումների, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:
R