Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով 20 ձերբակալվածներից 10-ին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): NEWS.am-ի տեղեկություններով, այս պահին նրանց խափանման միջոցի հարցն է լուծվում:
Նշենք, որ առայժմ հայտնի չէ, թե ում նկատմամբ են մեղադրանք առաջադրվել: Այս մասին կհայտնենք ավելի ուշ: Ի դեպ, Շանթ Հարությունյանը մեղադրյալների ցանկում չկա:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում