Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի կարծիքն անփոփոխ է

Նոյեմբեր 07,2013 22:29

«ՀՀԿ-ի եւ առհասարակ ՀՀ իշխանությունների կարծիքն այս հարցում անփոփոխ է`Հայաստան-Թուրքիա հարաբերություններում մեզ համար անթույլատրելի է ցանկացած նախապայման: Ավելին, անթույլատրելի է այս խնդիրը կապել ԼՂՀ խնդրի կարգավորման հետ»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` հակադարձելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավիթօղլուի արած այն հայտարարությանը, որ չի բացառվում, որ 2015 թվականին բացվի հայ-թուրքական սահմանը, բայց մի պայմանով, երբ հայերը դուրս գան ԼՂՀ-ից:

Շարմազանովը նաեւ հավելեց. «Հայերը ապրել, ապրում եւ պետք է ապրեն ԼՂՀ-ում մի պարզ պատճառով, որ ԼՂՀ-ն մեր ժողովրդի սուրբ հայրենիքի մի մասն է»:

Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին էլ, որ Ադրբեջանը Բաքվով ճանապարհ է կառուցում դեպի Նախիջեւան` օգտագործելով քրիստոնեական գերեզմանաքարեր, Շարմազանովն ասաց, որ դա Բաքվի պաշտոնական քաղաքականության հետեւանքն է. «Երբ մի պետության ղեկավարությունն ամբողջ օրը, տարիների ընթացքում ռասիզմ է քարոզում իր ժողովրդի շրջանում, բնականաբար, այդ ռասիստական տրամադրությունենրը պետք է ազդեն հասարակության մի մասի գիտակցության վրա»: Այդ ամենը Շարմազանովը համարում է վանդալիզմի դասական օրինակ` մեղադրելով նաեւ միջազգային կառույցներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին`ժամանակին Ջուղայի խաչքարերի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների իրականացրած վանդալիզմին համաչափ չարձագանքելու համար, քանի որ, այդ պարագայում, այսօր նման վանդալիզմը չէր կրկնվի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուզան Սահակյան says:

    Լավ էլ ճառ ասել գիտի. տեսնես իրականում իր կարծիքը համընկնո՞ւմ է իր ճառի կարծիքին: Պատկերացնում եմ, որ տանը նստած՝ ծիծաղում է ինքն իր ասածի վրա: Ու մեզ վրա:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930