Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկը՝ ՀՀ ոստիկանապետին. «Չփորձես այս երիտասարդության հայրենասիրական հոգին կոտրել» (տեսանյութ)

Նոյեմբեր 07,2013 21:21

«Շանթը ինքնատիպ մարդ է եւ գնաց ինքնատիպ քայլի: Նմանատիպ քայլ սրանից տարիներ առաջ արեց Գեւորգ կաթողիկոսը՝ արտաքին աշխարհի թշնամիների դեմ. խաչը ձեռքին՝ ազգը տարավ իր հետեւից: Շանթի գործողությունները պետք է նայել հենց այսպես ներքին թշնամու դեմ կռիվ: Նրա գործողությունն այսօր ձոն էր, կանչ, կոչ մեր  ազգին՝ ժողովուրդ ոտքի կանգնեք, հերիք է քնեք»,- այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկների հավաքի ժամանակ ասաց  ազատամարտիկ Հակոբ Հակոբյանը՝ դատապարտելով Շանթ Հարությունյանի գործողությունները դատապարտողներին.  « Համակարգչային հայրենասերները նորից գլուխ են բարձրացրել, ինչ որակումներ ասես որ չեն տալիս»:

Նրա համոզմամբ, Հայաստանի  իշխանությունները ոչինչ չեն անելու, նույնիսկ եթե իշխանական համակարգում գտնվեն մի քանի հոգի ու խիստ ցանկանան փոփոխություններ անել, էլի չեն կարողանալու.  «Որովհետեւ Հայաստանում մոլեգնում է բիզնեսի տեռորը: Այս իշխանություններն արդեն ճողվել են բիզնեսի տեռորի տակ: Այնքան են կերել, որ դրսից նրանց շանտաժի են ենթարկում: Եթե ցանկանան էլ չի ստացվելու իրենց մոտ: Պետք չէ հովանավորներ գտնել Ռուսաստանում, ԱՄՆ- ում , Եվրոպայում, պետք է համախմբվել եւ աշխարհին ցույց տալ, թե ինչպիսի ազգ կարող ենք լինել ու ապրել»:

Նրա խոսքով, աշխարհի այլասերումից էլ  մարդիկ զոմբիացել են , իսկ  զոմբիացածները հեշտ է կառավարվում. «Շանթը ինքնատիպ ձեւով զոհեց իրեն այսօր: Խոսքս ուղղում եմ մեր ոստիկանապետին՝ չփորձես այս երիտասարդության հայրենասիրական հոգին կոտրել: Ժողովուրդ ոտքի կանգնեք, տեր կանգնեք այս երիտասարդությանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Տեսանյութը շուտով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930