Լրահոս
Օրվա լրահոսը

1newz.az. Հայ աղջկա հետ պարելու համար Գաջիեւը խոստացել է ծեծել Գաջիլիին

Նոյեմբեր 07,2013 21:08

«Ժամանակակից մուսավաթ» կուսակցության նախագահ Հաֆիզ Գաջիեւը սպառնացել է Ադրբեջանի եվրոպական շարժման ղեկավար Ռամին Գաջիլիին՝ Երեւանում հայ աղջկա հետ պարելու համար: Գաջիեւը հայտնել է, որ իրենց կուսակցության երիտասարդներին հրահանգելու  է ծեծել Գաջիլիին: Հայտնում է «1նյուզ.ազ»-ը՝ հղում անելով «Մոդերատոր.ազ»-ին:

«Ռամիլ Գաջիլիի Հայաստանում ունեցած զվարճանքը անպատժելի թողնելը սխալ է: Իրավապահ մարմինները այս հարցի հետ կապված պետք է հետաքննություն սկսեն ու համապատասխան միջոցներ ձեռնարկեն: Անձամբ ես կդիմեմ իմ կուսակցության երիտասարդ ակտիվիստներին, որ նրանք մոտակա օրերս ծեծեն Գաջիլիին», – ասել է Գաջիեւը:

Գաջիլին արձագանքելով Գաջիեւի հայտարարությանն՝ ասել է, որ ինքը դրանից անակնկալի չի եկել:

«Համոզված եմ, որ «Ժամանակակից մուսավաթ»-ի առաջնորդը չի կարող կյանքի կոչել այդ սպառնալիքները, ինչպես չի կարողացել իրականացնել նախկինում իր տված խոստումները»:

«Ժամանակակից մուսավաթ» կուսակցությունը այս տարվա սկզբին 10 000 մանաթ (մոտ 5 միլիոն դրամ) էր խոստացել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի ականջը կտրողին, որը համարձակվել էր «Քարե երազներ» վեպում հայերին դրական կողմով ներկայացնել:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930