Գրող Էմրահ Սերբեսը, որը մեղադրվում էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ՝ նրա անունը «Ռեջեփ Թազյիկ Գազդողան» ատրտասանելու համար, արդարացվել է: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը:
Սերբեսը հեռուստատեսային հաղորդման ժամանակ վարչպետի անվան վրա բառախաղեր էր արել՝ «Թայիփը» փոխելով «Թազյիկ», որը թուրքերեն նշանակում է սեղմված ջուր՝ նկատի ունենալով այս տարվա մայիսին Թաքսիմ հրապարակի դեպքերի ժամանակ ցուցարարների դեմ ոստիկանության օգտագործած ջրի մեքենաները, իսկ «Էրդողան»-ը փոխելով «Գազդողան»՝ նկատի է ունեցել արցունքաբեր գազի օգտագործումը:
Եթե Սերբեսը մեղավոր ճանաչվեր «քաղծառայողներին վիրավորելու» համար, նա կարող էր ազատազրկման դատապարտվել 10 ամսից մինչև 12 տարի:
Սերբեսը դատավարության ժամանակ հայտնել էր, որ ոչ ոքի վիրավորելու մտադրություն չի ունեցել, իր ասածներն ընդամենը հեգնանք էին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ