Յալթայում այսօր նշել են 1941թ. նոյեմբերի 7-ին «Արմենիա»նավում մահացածների հիշատակի օրը: Հայտնում է «Ստարտ.Կռիմեա» լրատվականը:
Սգո արարողությանը մասնակցել են քաղաքային իշխանությունները, հոգևորականներ, դպրոցականներ և սովորական քաղաքացիներ:
Հոգևորականի աղոթքից հետո հավաքվածները զոհերի հիշատակ հարգել են մեկ րոպե լռությամբ, այնուհետև արարողության մասնակիցները ծաղիկներ են դրել ջրի վրա:
«Արմենիա» ուղևորաբեռնափոխադրող շոգենավը 1941թ. Ղրիմի ափի մոտակայքում գնդակոծելով խորտակել են գերմանական օդային ուժերը: Տարբեր հաշվարկներով՝ մահացածների թիվը կազմում է 3 500-4000: Նավի մնացորդները մինչև հիմա չեն հայտնաբերվել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ