Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը անդրադառնալով օրերս «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրված ՀՀ կառավարության անդամների` խաղացած «Что? Где? Когда?» խաղին, որը նաեւ քննարկման առարկա դարձավ ֆեյսբուքում, ասաց. «Խնդիրը խաղի մեջ չէ: Թող իրենց գործն անեն, հետո ինչքան ուզում են, ինչ խաղ ուզում են թող խաղան: Խնդիրն այն է, որ իշխանության կողմից տեսնում ենք ոչ համարժեք գործունեություններ, ինչ որ տեղ նաեւ հայտարարություններ են արում, որը այլ կերպ, քան անմեղսունակություն՝ չես կարող չընդունել: Եվ եթե այս ֆոնին էլ դեռ խաղում են, էլ ինչ ասեմ, գոնե խաղում են…»:
Դիտարկմանը` նրանց վարած քաղաքականությունը եւս խա՞ղ է, Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Ուզում եք ասել, որ այդ ամենի մեջ խորհրդանշական բան կա. Այո, գուցե դա այդպես է: Գործը թողած` խաղ են խաղում»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ